f

Անկախ

Մեղրիի համայնքապետը ճանաչողական այց է կատարել Իրան. Հանդիպել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչներին


Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հրավերով ճանաչողական այցով գտնվում էր Իրանի Իսլամական  Հանրապետությունում։ Անկախը տեղեկանում է Մեղրիի համայնքապետարանից:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների, «Արաս  ՅՈՒՆԵՍԿՈ Գլոբալ Գեոպարկ»-ի աշխատակազմի և իրանահայ համայնքի անդամների հետ։

Պատվիրակներին ընդունել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Գրիգոր Արք․ Չիֆթճյանը։

Հանդիպումների ընթացքում գործընկերները կիսել են առաջավոր փորձը՝ հստակեցնելով օրակարգային որոշ հարցեր։  Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հայ-իրանական միջհամայնքային կապերը և պարբերաբար քննարկել ընթացիկ արդյունքները։

Հայաստանցի պատվիրակները մասնակցել  են նաև Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ստեփանոս վանքում մատուցված պատարագին։

Հանդիպումների ավարտին մտքեր են փոխանակվել մշակութային երկխոսության ակտիվության, զբոսաշրջության բնագավառի զարգացման շուրջ։

Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերներին  հրավերի համար և նրանց պատասխան այցով հրավիրել է Մեղրի։

Պատվիրակության կազմում են եղել Մեղրիի համայնքապետարանի  աշխատակիցներ, համայնքի 15 բնակավայրերի  ավագ դպրոցների 50 սովորողներ։

Մեղրիի համայնք ՖԲ Գրառում Իրան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին