Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է հաջորդ ամիս այցելել Չինաստան՝ տարածաշրջանում Պեկինի աճող ազդեցության ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է թերթը The Times of Israel՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Վերջին ժամանակներս Չինաստանը ակտիվացրել է մասնակցությունը Մերձավոր Արեւելքում, եւ վարչապետը պետք է լինի այնտեղ, որպեսզի ներկայացնի Իսրայելի շահերը»,- պարբերականը մեջբերել է աղբյուրներից մեկի խոսքերը։
Կողմերն առայժմ այցի մասին չեն հայտարարել, սակայն, աղբյուրների տեղեկացմամբ, վերջին օրերին երկու առաջնորդների գրասենյակների միջեւ «ընդլայնված շփումներ են եղել այցի պատրաստման հարցերի վերաբերյալ»։
Թերթը հիշեցրել է, որ Չինաստանը մարտին միջնորդ է հանդիսացել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հարցում։
Չի բացառվում, որ Նեթանյահուն եւս փորձի բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ Չինաստանի օգնությամբ։
Այցը նաեւ պետք է ցուցադրի այն, որ Իսրայելը մտադիր չէ սպասել ԱՄՆ բարեհաճությանը եւ ունի իր դիվանագիտական հնարավորությունները։
«Նեթանյահումնչի պատրաստվում նստել ու սպասել հրավերի Սպիտակ տուն այցելության համար։ Նա նաեւ աշխատում է զուգահեռ ուղղություններով»,- ասել է դիվանագիտական աղբյուրներից մեկը։