f

Անկախ

Ֆրանսիան այլևս օրինակելի չէ Եվրոպայի համար. Ռենո Ժիրար (Le Figaro)


Ցնցված եվրոպացիները նայում են Ֆրանսիային ինչպես խորտակվող նավին, մինչդեռ մի ժամանակ նրանով հիանում էին, գրում է Le Figaro-ն: Պարզվեց, որ պետությունն ի վիճակի չէ անվտանգություն ապահովելու իր բնակչության համար, որը ամենաբարձր հարկերն է վճարում Եվրամիությունում: Ամեն օր «չքնաղ Ֆրանսիան» սարսռում է վախից:

«Ֆրանսիա» անունը կրող նավի խորտակումը ցավալի է հատկապես այն հանգամանքով, որ մի ժամանակ նրանով հիանում էր ողջ Եվրոպան:

Ցնցված եվրոպացիների աչքում մեր երկիրը դարձել է խորտակվող նավ, որը դեռ վերջերս խոշոր օվկիանոսային նավ էր՝ «Չքնաղ Ֆրանսիա» անունով: Ի՞նչ է դարձել մեր երկիրը: Այսօր նա մի պետություն է, որտեղ մարդիկ ամենաբարձր հարկերն են վճարում Եվրամիությունում, բայց որտեղ իշխանությունն այլևս ի վիճակի չէ ապահովելու իր քաղաքացիների համար այն նվազագույնը, որ մենք ակնկալում ենք պետությունից. անվտանգությունը փողոցներում: Այսօր այդ պետությունում անպատիժ հրկիզում են դպրոցներն ու հարձակվում են քաղաքապետի տան վրա՝ ճեղքելով ցանկապատերն այրվող ավտոմեքենայով: Այսօր այդ պետությունը 3000 միլիարդ եվրոյի պարտք  ունի, որ կուտակել է 40 տարում: Եվ ինչի՞ց է գոյացել այդ պարտքը: Չէ՞ որ այդ տարիներին մեր երկրում ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ ահռելի ցունամի, ո՛չ էլ Արևմտյան Գերմանիայի կողմից Արևելյան Գերմանիան կլանելու պես մի բան: Այս պետությունում պարտքի սպասարկումը սկսել է գերազանցել ռազմական ծախսերը: Ընդ որում, «չքնաղ Ֆրանսիան» դողում է ամեն օր  թմրավաճառների և միաժամանակ ամերիկյան վարկանշային գործակալությունների վախից. հանկարծ չիջեցնեն վարկանիշը և չդասեն անհուսալի պարտապանների շարքը:  Հինգերորդ հանրապետության հիմնադիրը (Շառլ դը Գոլ-խմբ.) պիտի որ շուռ գա գերեզմանում:

Երեք հետպատերազմյան փառապանծ տասնամյակները

«Ֆրանսիա» նավի խորտակումն առանձնապես ցավալի է, քանի որ մի ժամանակ նրանով հիանում էր ողջ Եվրոպան: Իհարկե, նախկինում էլ Ֆրանսիան «մեծ փորձանքներ» է ապրել (օրինակ՝ երեսուն տարում երկու համաշխարհային պատերազմ իր տարածքում): Դրանք մեծ փորձանքներ է անվանել գեներալ դը Գոլը: Բայց 1945 թվականից հետո մեր երկիրը հաղթահարեց վերջին մեծ փորձանքը և գործի անցավ: Եվ ինչպե՞ս: Դը Գոլի ու Պոմպիդուի օրոք ամեն ինչ կար. և՛ խանադավառություն, և՛ քաղաքացիական դիրքորոշում, և՛ նորարարություն:

Ֆրանսիայով, երբ 1960-ական և 1970-ական թթ.  ղեկավարում էին այնպիսի պետական գործիչներ, ինչպիսիք էին Շառլ դը Գոլը, Ժորժ Պոմպիդուն և Ռայմոն Բարրը, հիանում էին հարևան երկրները պետական կառավարման արդյունավետության շնորհիվ: Պետական ֆինանսները պահպանվում էին պատշաճ մակարդակում, իրականացվում էին խոշոր արդյունաբերական նախագծեր, ինչպիսիք էին ատոմային էներգետիկան, TGV-ները (արագընթաց էլեկտրագնացքները): Ասենք՝ Minitel տեղեկատվական համակարգով էլ կարելի էր հպարտանալ: Լիցեյներում կարելի էր անվճար և որակյալ կրթություն ստանալ, ինչը հնարավորություն էր տալիս բարձրանալու սոցիալական սանդուղքով:

Պարտադիր զինվորական ծառայությունը համախմբում էր երիտասարդությանը: «Կարգապահություն» բառը նշանակություն ուներ:

Երբ մեկնում էինք Գերմանիա, Հոլանդիա կամ Շվեյցարիա, հպարտանում էինք, որ ֆրանսիացի ենք: Մեր կենսամակարդակը մի քիչ էր ցածր հարևաններից: Մեր երկիրը միակն էր Եվրոպայում, որ սեփական միջուկային զենքն էր ստեղծել և անկախ արտաքին քաղաքականություն էր վարում: Մենք ամերիկացիների դաշնակիցն էին, բայց չէինք ենթարկվում նրանց:

Ձախերի և աջերի բաժանումը կառուցվածքային էր դարձնում քաղաքական կյանքը, բայց Ֆրանսիան դեռևս հասարակության մեջ միասնական էր իր արժեքներով: Երբ մահացավ դը Գոլը, այնուհետև նրա հետնորդ Ժորժ Պոմպիդուն, համայն երկիրը՝ և՛ ձախերը, և՛ աջերը, հարգանքի տուրք մատուցեց: Պետության իշխանությանը հարգում էին: Ինստիտուտներն այնքան ուժեղ էին, որ երբ 1981 թ. ընտրողներն իշխանությունը տվեցին ձախերին, իշխանական թիմերի փոփոխությունը տեղի ունեցավ առանց դույզն-ինչ բախումների, առանց որևէ ընդվզման:

Աղետի սկիզբը՝ ձախական գերլիբերալ «հումանիզմը»

Ավաղ, 1981 թ. սոցիալիստները, գալով իշխանության, Ֆրանսիան ընդմիշտ կոշտ քաղաքականությունից հրեցին դեպի անկազմակերպվածության սին հարմարավետությունը, կարծես իշխանությունը մի հասկացություն էր, որ կապված էր աջերի հետ, հետևաբար և արգելքի ենթակա: Սոսկալի ողբերգությունն այն էր, որ ներգաղթի թողտվությունը համադրվում էր ազգային կրթության թուլության հետ:  Առանց ամոթի ձախ լիբերալ նախարարները սկսեցին իրենց երեխաներին մասնավոր դպրոցներ տանել՝ չնկատելով այն կործանարար փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում բանվորական արվարձաններում, ուր նրանք այլև չէին այցելում:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության խոստումների և իրական քաղաքականության  ողբերգական անհամապատասխանությունն այն է, որ նա ավելի շատ մեծացնում էր, քան նվազեցնում հնարավորությունների անհավասարությունը: Խոշոր բուրժուաները միշտ էլ սեփական անվտանգության և իրենց երեխաների կրթության միջոցներ ունեին: Իսկ ահա քաղաքային դպրոցներում (հատկապես աղքատ արվարձաններում) անվտանգության բացակայությունից և կրթական մակարդակի անկումից տուժում էին ամենից առաջ նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ, հատկապես՝ երեխաներ ունեցող ընտանիքները: Քաղաքական առումով հետևանքը Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության վարկանիշի գլխապտույտ անկումն էր (1,74 % վերջին նախագահական ընտրություններում): Եվ այդ կորուստը ձախերն այլև չեն կարող շտկել:
 

Մշակութային ձախականությունը կործանում է երկիրը թե՛ աջերի, թե՛ ձախերի օրոք

Վերջին 40 անկումային տարիների ընթացքում աջերը ժամանակ առ ժամանակ վերադառնում էին իշխանության, բայց գրեթե ոչինչ չէին փոխում, այնքան մեծ էր ԶԼՄ-ների մշակութային ձախականության ազդեցությունը: Նույնիսկ նախագահ Շիրակը հիմարություն արեց՝ վերացնելով պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ ներքին գործերի նախարար Սարկոզին էլ վերացրեց «կրկնակի պատիժը» (օտարերկրացի օրինազանցների անհապաղ վտարումը):

Միգրացիայի  և դպրոցի նկատմամբ 40 տարվա թողտվությունից հետո Ֆրանսիայի դեմքը փոխվեց: Պետությունը, ասես կաթվածահար իր պարարտությունից, թույլ տվեց, որ քաղաքային արվարձաններում զուգահեռ հասարակություն ստեղծվի, որը որևէ ընդհանուր բան չուներ ֆրանսիական ավանդական արժեքների հետ: Հյուսիսային Աֆրիկայից բերված թմրանյութերը լցնում էին թմրավաճառների օրենքին ենթարկվող այդ թաղամասերը:

Ամենազարմանալին այն է, որ Ֆրանսիան, այդուհանդերձ, դեռևս «բազմամշակութայնության» դասեր չի տալիս եվրոպական այնպիսի երկրներին, ինչպիսիք են Լեհաստանն ու Հունգարիան: Այնինչ մեր եվրոպական հարևանները չեն ցանկանում գոյատևման այն մրցավազքը, որ առաջարկում ենք մենք: Նրանք միշտ չէ, որ սխալ են:

Մեր անկումը չի ուրախացնում եվրոպացիներին: Նրանք անհանգստացած են այսպիսի իրավիճակից: Նրանք գիտեն, որ Ֆրանսիան ահռելի բարոյական և մարդկային ռեսուրսներ ունի: Նրանք փոփոխություններ են սպասում նրանից: Նրանք հույս ունեն, որ նա կառողջանա:

Աղբյուրը՝ Иносми

Բնագիրը՝ Le Figaro

 

Աշխարհում Եվրոպա Ֆրանսիա

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին