Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։
Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»։