f

Անկախ

Թուրքիայի շրջադարձը դեպի Արևմուտք կհարվածի Հայաստանին, Իրանին և Ռուսաստանին. EA Daily


Դեռ 2023 թ. փետրվարին է EA Daily-ն զգուշացրել, որ նույնիսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա Արդարության ու զարգացման կուսակցության հաղթանակի դեպքում Թուրքիայի զավթողականությունը կուղղվի ոչ թե դեպի Արևմուտք, այլ արևելքի և հյուսիս-արևելքի՝ Ռուսաստանի և Իրանի կողմը (տե՛ս  Антизападная риторика Турции не отменяет её планов в отношении Армении и Ирана): Եվ իրոքԹուրքիայի՝ ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր կառավարությունը բաղկացած է այն կադրերից, որոնք այս կամ այն կերպ կապված են Արևմուտքի հետ: Ասենք՝ ինքը Թուրքիայի նախագահն էլ ոչ միայն սկսեց հավատարմություն ցուցադրել ՆԱՏՕ-ին, այլև կրկին սկսեց խոսել Եվրոպական միություն մտնելու մասին:

Եվ արդեն հունիսի 14-ին լրագրողների հետ շփման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի բացումը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետՆաև նշեց.

«Երկու երկիր [Իրան և Ադրբեջան], որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է: Թեհրանի դիրքորոշումը դառնություն է պատճառում Բաքվում ու Անկարայում: Իրականում իրավիճակը պետք է դառնություն պատճառի նաև նրանց [Իրանին]… Հուսով եմ, որ այդ խնդիրը շուտով կլուծվի: Տարածաշրջանի հաղորդակցությունների հարցերին դրական մոտեցման դեպքում կարելի է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ավտոմոբիլային ցանց, և հնարավոր կլինի Պեկին-Լոնդոն ճանապարհ բացել»:

Երկրի ղեկավարի խոստովանությունը, որը Ադրբեջանի հետ դեմ չէ անջատել Իրանը  թուրքական բնակչությամբ տարածաշրջաններից, շատ արժեքավոր է: Իրանն իրավացիորեն համարում է, որ «զանգեզուրյան միջանցքը», որը թուրք-ադրբեջանական տանդեմի կարծիքով պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով, հնարավորություն կտա ստեղծելու թուրք-սուննիական օղակ Իսլամական Հանրապետության շուջը: Ընդ որում, ՆԱՏՕ-ական դաշնակիցների հետ Թուրքիայի մերձեցումը և F-16 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ  ԱՄՆ-ի հետ բանակցությունների խորապատկերում Անկարայի և Բաքվի կողմից առաջադրվող «զանգեզուրյան միջանցքը» կարող են օգտագործվել  ռազմական նպատակներով Միջին Ասիա ՆԱՏՕ-ի էսկալացիայի համար Նախիջևանի ինքնավարության, հայկական Սյունիքի և Ադրբեջանի միջով, ինչը սպառնում է Ռուսաստանի հարավային սահմաններին:

Ի դեպ, Ռուսաստանի մասին: Հատկապես հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների պետությունների ղեկավարների և կառավարությունների գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ ռուսական խաղաղապահները կլքեն Ղարաբաղը 2025 թվականին:

Չմոռանանք նաև, որ ԱՄՆ-ն ոչ միայն երկարացրել է 907-րդ փոփոխության արգելքի ժամկետը Ադրբեջանի նկատմամբ, այլև որոշել է զբաղվել այդ անդրկովկասյան հանրապետության ռազմաօդային ուժերի հզորացմամբ (տե՛ս Для чего США укрепляют ВВС Турции и Азербайджана?): Ոչ ոք չեղյալ չի համարել նաև Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաքվում Պաշտպանության ազգային համալսարան: Համալսարանի ռեկտոր Հեյդար Փիրիևի հետ զրույցի ընթացքում գեներալը հայտարարել է, որ ադրբեջանական բանակում անցկացված բարեփոխումներն արդյունք են տվել: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև զորամաս, ուր նրանց առջև հանդես է եկել 2020 թ. ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Քյանան Սեիդովը: Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչություն: Այնտեղ էլ գնդապետ Մահիր Բայրամովը պատմել է նատօցիներին անդրկովկասյան հանրապետության և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության, ադրբեջանական բանակի բարեփոխումների և ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու մասին:

Ուստի Անդրկովկասում ՆԱՏՕ-ի գործունեության ակտիվացման խորապատկերում Ռուսաստանի և Իրանի մերձեցումը, որով սպառնում են եվրոատլանտիստները, խելամիտ է թվում: Հուլիսի 16-ի նորությունը, ըստ որի՝ Իրանը էլեկտրաէներգիա է ստանալու Ռուսաստանից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջոց, կարելի է օրինակ համարել, թե ինչպես է Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը նպաստում Անդրկովկասի երեք հանրապետությունների տնտեսությանը: Այդպիսով Մոսկվան և Թեհրանը հասկացնում են, որ չեն պատրաստվում հեռանալ Անդրկովկասից և այն հանձնել եվրոատլանտիստներին:

Իսկ Հայաստա՞նը: Հայաստանի դեպքում պարադոքսալ բան է կատարվում: Նախկին տարիներին այդ երկրի բնակիչները զայրույթով էին հետևում ռուս-թուրքական համագործակցության զարգացումներին: Հիմա էլ վրա են հասել ժամանակներ, երբ Թուրքիան վերջնականապես հեռանում է Արևմուտք և ավելի ագրեսիվ է ներգրավվում Ուկրաինայի մարտական գործողություններում (տե՛ս  Закономерный финал: крах «посредничества» Турции и новая реальность для Москвы). Քանի որ Թուրքիան տնտեսապես թույլ է և դեռևս ԵՄ չի ընդունվել, Էրդողանը Ռուսաստանի դեմ պաժամիջոցներ չի կիրառի, ինչը, սակայն, չի վերացնում Անկարայի շրջվելը Արևմուտքի կողմըԵվ ահա տեղնուտեղը պիտի որ վրա հասնի աստեղային ժամը Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք հայերին բնորոշ ավանդական վերաբերմունք ունեն Թուրքիայի նկատմամբ: Իսկ իրականո՞ւմ:

Իրականում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը աշխույժ աշխատում է հայ-թուրքական սահմանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը հնարավոր չէ իրականացնել առանց այն պայմանների կատարման, որոնք նախկին Հայաստանում կհամարեին դավաճանություն: Դրանք են.

  • անվերապահ ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք՝ առանց նույնիսկ ինքնավարության կարգավիճակի,
  • հրաժարվել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարից,
  • պատմական Արևմտյան Հայաստանը ճանաչել Թուրքիայի տարածք:

Բացի այդ, Ղարաբաղի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բոլոր բանակցությունները Փաշինյանի կառավարությունը վարում է կա՛մ ԱՄՆ-ում, կա՛մ ԵՄ-ում: Վերջապես, ՆԱՏՕ-ի երկրների հետ Հայաստանի պաշտպանության նախարարության հաճախացած շփումների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ԱՄՆ այցելությունների խորապատկերում հայկական եվրոատլանտիստ-թուրքասերները հայ բնակչությանը մշակում են հակառուսաստանյան և հակառուսական ոգով: Այդ գաղափարախոսության վառ օրինակ պետք է համարել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի ելույթները, որը դեռ 2021 թ. հունվարին հայտարարեց.

«Իմ պատկերացմամբ՝ ավելի լավ է թուրքի շուն լինել, քան օտար պետության, այն էլ Ռուսաստանի գործակալ: Եվ ճշտելու համար կրկնեմ, թող  նեղանան. ավելի լավ է թուրքի շուն լինել, քան Ռուսաստանի գործակալ»:

Բնութագրական է, որ այդ, թույլ տվեք ասել, «քաղաքագետի» տվյալ միտքը, որ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, 2023 թ. հուլիսին հիշեցին որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ : Գործնականում տեսնում ենք, որ իշխանամետ ԶԼՄ-ներով  Ռուսաստանի և ռուսների հրեշացմանը զուգահեռ տեղի է ունենում Թուրքիայի հետ հաշտեցման քարոզչություն, ընդ որում, հայկական եվրոատլանտիստները շատ հմուտ են գործածում «Օվերտոնի պատուհանը»: Ինքը Փաշինյանը հենց վերջերս մասնակցեց Էրդողանի երդմնակալությանը:

Նման քաղաքականությունը չի կարող անհանգստություն չառաջացնել նաև այն պատճառով, որ ներկայիս եվրոատլանտիստ- թուրքասերները հաշվի չեն առնում այն փաստը, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություրնները Հայաստանի հետ պայմանավորված են ոչ միայն Ղարաբաղով: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարևոր է  «զանգեզուրյան միջանցքի» ստեղծումը Սյունիքում, ինչպես նաև այն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, որոնք արտաքսվել են 1980-ական թթ.: Ավելին՝ փախստականների և նրանց սերունդների վերադարձը այսպես կոչված Արևմտյան Հայաստան որևէ առնչություն չունի ժողովուրդների հաշտության հետ, քանի որ Բաքուն, Անկարայի աջակցությամբ, պահանջում է հատկապես ադրբեջանցիների Հայաստան վերադարձը:

Իսկ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան այժմ վերջնականապես շրջվում է Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմը, ապա Փաշինյանի կառավարության սիրախաղը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, հակառուսական քարոզչության և Իրանի հետ մերձեցման չկամության հետ մեկտեղ, փաստորեն դավաճանություն է Հայաստանի ազգային շահերին, որով պատրաստում են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ավելցուկի դերը:

Եթե Փաշինյանի քաղաքականությունը համեմատենք նրա նախորդների գործունեության հետ, ապա համեմատությունը բնավ նրա օգտին չի լինի: Հիշեցնենք, որ 1991 թ. ապրիլին և 1992 թ. օգոստոսին Երևանում բանակցություններ էին ընթանում Թուրքիայի և Հայաստանի միջև տարածքային տարաձայնությունների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ: Սակայն 1992 թ.՝ առաջին ղարաբաղյան պատերազմի թեժ ժամանակ, Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել ադրբեջանական Նախիջևան անկլավը հայկական բանակից, իսկ 1993 թ. փակեց օդային միջանցքը (այն բացվեց 1995 թ.) և կազմակերպեց Հայաստանի տնտեսական շրջափակումը: Այդուհանդերձ 1994 թ. հոկտեմբերին Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին: Սակայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, հասկանում էր, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանի Հայաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող Թուրքիայի ագրեսիայից: Ուստի 1994 թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը պայմանագիր կնքեցին Գյումրիում ու Երևանում ռազմաբազա ստեղծելու մասին: 1995 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված և 1997 թ. ապրիլին երկու երկրների խորհրդարաններում վավերացված այդ պայմանագիրը ամրապնդեց Մոսկվայի ու Երևանի ռազմական համագործակցությունը:

Մենք հիշեցինք անցյալի այդ իրադարձությունները երկու պատճառով: Առաջին՝ Տեր-Պետրոսյանը, որ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեից էր և Հայոց համազգային շարժման ղեկավարության մեջ, արևմտամետ քաղաքական գործիչ էր և ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում չափավոր դիրքորոշում ուներ: Բայց և այնպես նա հասկանում էր, որ ապահովել Հայաստանի անվտանգությունը Թուրքիայի ոտնձգություններից կարող է Ռուսաստանը, ոչ թե ՆԱՏՕ-ի որևէ երկիր: Երկրորդ՝ Փաշինյանը, փորձելով հանել իր վրայից Ղարաբաղը հանձնելու պատասխանատվությունը (տե՛ս От бархатной революции к сдаче Карабаха: об обиде армян на Россию и политике Пашиняна), վերջերս սկսել է սխալների համար մեղադրել ոչ միայն ղարաբաղյան կլանին, այլև Տեր-Պետրոսյանին:

Առհասարակ հարկ է նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտամետ և թուրքամետ վեկտորը կարելի է և հարկ է հասկանալ նաև Ուկրաինայի ռազմական առճակատման համատեքստում, որին մասնակցում է Թուրքիան ՆԱՏՕ-ի կողմից:  Դրա համար առիթ է տվել ինքը Փաշինյանը: Դեռ մինչև 44-օրյա պատերազմը՝ 2019 թ. ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայկական վարչապետին հարց տվեցին Ղրիմի պատկանելության մասին: Փաշինյանը որոշեց տարօրինակ ձևով խուսափել պատասխանից հայտարարելով.

«Աշխարհում այսօր չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ՝ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել՝ իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, ես վստահ չեմ, որ դա միշտ է հաջողվում, որովհետև ասում եմ, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունն ու զարգացումը»:

Բայց շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի՝ РБК-ի լրագրող Իլյա Դորոնովին 2020 թ. հուլիսի 28-ին տված հարցազրույցի հետևյալ հատվածը, որը նույնպես վերաբերում է ղրիմյան թեմային.

«Նախ՝ ես արդեն Ղրիմի վերաբերյալ ասել եմ. Հայաստանը չի ճանաչել դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է դա նշանակում, որ մենք չենք պաշտպանո՞ւմ Լեռնային Ղարաբաղին: Ոչ, մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և ես Ստեփանակերտում ելույթ ունենալով՝ ասել եմ, որ Լեռնային Ղրաբաղը Հայաստան է, և վերջԴրանից հետո Ադրբեջանի կառավարությունում, իհարկե, հիստերիա սկսվեց, բայց փաստն այն է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածություն են: Դա փաստ է: Այժմ դա փաստ է»:

Թե Փաշինյանը Ղարաբաղի ինչպիսի «պաշտպան» է, մենք համոզվում ենք այժմ՝ 2023 թ. ամռանը, երբ Հայաստանի կառավարությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում է Ադրբեջանի մաս և տեղի ունեցածի համար մեղադրում է Ռուսաստանին: Եթե նա հանձնեց ղարաբաղցի հայերին, ապա ինչպե՞ս նա կվերաբերվի այն ռուսներին, որոնք ապրում են Ղրիմում:

Հատկանշական է նաև Փաշինյանի օգտագործած «բարեկամ» բառն Ուկրաինայի վերաբերյալ, որը միշտ պաշտպանել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Էլ չասենք առաջին ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից Յուրի Շուխևիչի ստեղծած УНА-УНСО կուսակցության զինյալների մասնակցության մասին:

Էլ ավելի է ապշեցնում Փաշինյանի հայտարարությունը ղրիմա-թաթարական ծայրահեղականների դիրքերից, որոնք Ուկրաինայում Ղարաբաղի և Հայաստանի առնչությամբ թուրքական ազդեցության տարածողներն են: Այսպես, դեռ 2016 թ. ձմռանը Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևը, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության կազմում գտնվելով Ֆրանսիայում, կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Իսկ 2016 թ. ապրիլի 4-ին «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիսի» ղեկավար Ռեֆատ Չուբարովը կոչ արեց Ուկրաինային պաշտպանել Ադրբեջանի, Վրաստանի և Մոլոդովայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ավելի ուշ՝ 2016 թ. դեկտեմբերի 26-ին, Չուբարովը հայտարարեց, որ Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և Ղազախստանը «գրեթե պատրաստ» են Ղրիմը ռուսական ճանաչելու:

Վերջապես, ղրիմա-թաթարական ծայրահեղականներն իրենց իրական վերաբերմունքը Հայաստանին և հայերին ցուցադրեցին երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Արդեն իսկ սեպտեմբերի 30-ին Ջեմիլևն ուղղակիորեն հայտարարեց.

«Հարկ է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե այդ հարցը չլուծվի, միևնույն է, վաղ թե ուշ ծագելու են այդ բախումները: Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա պետք է վերականգնվի»:

Իսկ ահա 2020 թ. հոկտեմբերի 28-ին, երբ մոտ էր պատերազմի ավարտը, թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալության հետ զրույցի ժամանակ Չուբարովն ասաց.

«Պետք է համապատասխան բանաձև գտնել, թե ինչպես հայկական փոքրամասնությունը տարածաշրջանում պետք է ապրի Ղարաբաղում ադրբեջանցիների հետ, բայց դրա համար նախ պետք է դադարի պատերազմը, Հայաստանը պետք է դուրս բերի իր զինվորներին և դրանով վերջ դա հակամարտությանը»:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Թուրքիայի թեքումը դեպի Արևմուտք առանձնապես բացասական հետևանքներ կունենա Թեհրանի համար: 2023 թվականի մայիսի 29-ին Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն տվեց ուկրաինական նացիստների պարագլուխ Վլադիմիր Զելենսկու առաջարկած որոշման նախագծին, որով պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ 50 տարով: Պատժամիջոցները ներառում են.

1. Իրանի ներկայացուցիչների հետ ռազմական և երկակի նշանակության ապրանքների առևտրային գործարքների արգելք,

2. Ուկրաինայի տարածքով Իրանի ներկայացուցիչների ռեսուրսների, թռիչքների և բեռնափոխադրումների տարանցման արգելք՝ կապված վերը նշված գործողությունների հետ,

3. Իրանի ներկայացուցիչների օգտին տնտեսական և ֆինանսական պարտավորությունների չեղարկում,

4. Իրանի ներկայացուցիչների միջոցով Ուկրաինայի սահմաններից կապիտալ դուրս տանելու արգելք,

5. Իրանի ներկայացուցիչներին տեխնոլոգիաների և մտավոր սեփականության իրավունք տալու արգելք,

6. դադարեցնել ներդրումներն Իրանում և դադարեցնել ներկայացուցիչների թողարկած էլեկտրոնային վճարային միջոցների սպասրակումը:

Այդ պատժամիջոցները չփոխեցին Իրանի դիրքորոշումը, որը, ճանաչելով Ուկրաինան 2014 թ. հունվարի 1-ի սահմաններով, շարունակեց համագործակցությունը Ռուսաստանի հետ, ներառյալ՝ ռազմական ոլորտում: Այդուհանդերձ այժմ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը մտածելու բան ունեն: Եթե ղրիմա-թաթարական ծայրահեղականներին պաշտպանող Թուրքիան շրջվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմը, ցուցադրաբար ազատում է «Ազով» գնդի հրամանատարներին և պատրաստվում է Ուկրաինայում անօդաչուների արտադրության գործարան կառուցել, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ մոտ ժամանակներս Անկարան չի փորձի ապակայունացնել իրավիճակն Անդրկովկասում, որտեղ Արևմուտքը տենչում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել:

Ուստի արժի, որ այժմ Ռուսաստանը, Իրանը և հայկական եվրոատլանտիստների հակառակորդները սևեռվեն այն գործունեության վրա, որ միավորում է իրենց, այն է՝ Սյունիքի պաշտպանությունը: Իրանը 2022 թ. աշնանը հյուպատոսություն բացեց Կապանում՝ Սյունիքի մարզի մայրաքաղաքում: Ռուսաստանը նույնպես պատրաստվում է դա անել, ինչն արդեն գրգռում է Ադրբեջանին: Վերջապես, Հայաստանի քաղաքացիներին մնում է ռազմական ոլորտըՉէ՞ որ նույնիսկ թուրքասեր եվրոատլանտիստները չեն կարող արգելել Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցույց տալ նրանց, ովքեր կանգնած են Սյունիքի պաշտպանության համար: Ուրեմն համակարգված գործունեության առկայության դեպքում դեռ կարելի է խափանել Արևմուտքի պլաններն Անդրկովկասում:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily

 

Տարածաշրջան Թուրքիա Հայաստան Իրան Ռուսաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին