Թեհրանում այսօր՝ հուլիսի 24-ին մեկնարկել է Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Թեհրան է այցելել իրանցի գործընկերոջ հրավերով։
Նախատեսված են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության մյուս պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: