f

Անկախ

Իրանի զինված ուժերի զինանոցը համալրվել նոր ռազմավարական թևավոր հրթիռով


Իրանի ռազմածովային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստացել են նոր ռազմավարական թևավոր հրթիռ, որն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։  Tasnim գործակալությունը հաղորդում է, որ հրթիռը մի քանի անգամ կընդլայնի Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի գոտին:

Հրթիռը ռազմածովային ուժերին  և ԻՀՊԿ-ին է հանձնվել հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

Ըստ ԻՀՊԿ-ի նավատորմի փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրիի՝ «Աբու Մահդի» հրթիռը հնարավոր է արձակել երկրի խորքերից․ այն հաջողությամբ գործում է հակառակորդի էլեկտրոնային պայքարի միջոցների դեմ։ Բացի այդ, փոխծովակալի խոսքով, հրթիռը կարող է արձակվել նավից կամ մերձափնյա մեկնարկային հարթակից, կարող է որսալ մի քանի թիրախներ և թիրախին հարվածել տարբեր ուղղություններից։

«Քանի որ հրթիռը կարող է թռչել շատ ցածր բարձրության վրա և շատ մեծ հեռավորությունից, այն գրեթե հնարավոր չէ հայտնաբերել», - նշել է Ալի Ռեզա Թանգսիրին։

Հրթիռն անվանվել է «Աբու Մահդի»՝ իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի պատվին, որը սպանվել էր 2020 թ․-ի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին։  

Տարածաշրջան Իրան նոր ռազմավարական թևավոր հրթիռ

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին