Իրանում անոմալ շոգեր են։ Նախորդ ամիս այնտեղ հուլիսի համար ռեկորդային ջերմաստիճան էր գրանցվել, իսկ այժմ այնտեղ այնպիսի բարձր ջերմաստիճան է, որ արևի տակ դրված թավայում հնարավոր է ուտելիք պատրաստել։ Ստորև ներկայացված տեսանյութի հեղինակը պնդում է, որ ձվածեղը պատրաստել է թավան ընդամենը 10 րոպե արևի տակ թողնելուց հետո։ Ըստ նրա՝օդի ջերմաստիճան այնտեղ ավելի քան 50 աստիճան է։