f

Անկախ

«Այվազովսկի. Հանճար և ծով». Ղրիմում Այվազովսկու մասին ֆիլմ են նկարահանում


sm-news.ru-ի(https://sm-news.ru/shedevry-velikogo-ajvazovskogo-ozhivut-v-avstralii-56530/) հաղորդմամբ,  Թեոդոսիայի  պատկերասրահը Ռոստովի «Դոնէքսպոցենտրի» հետ ստեղծում է ֆիլմ «վերծածնված նկար» ֆորմատով, որը նախատեսված է ցուցադրել Ավստրալիայում հաջորդ տարի:

«Այվազովսկի. Հանճար և ծով»  աշխատանքային խորագրով 40 րոպեանոց ֆիլմը երկլեզու է լինելու՝ ռուսերեն և անգլերեն:

Ֆիլմի ցուցադրման համար ընտրվել է Ավստրալիան, որտեղ ապրում է նկարչի 28 ժառանգ: 

Ֆիլմը նախ ցուցադրվելու է Մելբուրնում և Սիդնեյում, այնուհետև Ռոստովում և, իհարկե, Թեոդոսիայում, բայց Այվազովսկու անվան պատկերասրահի հիմնովին վերանորոգումից հետո:

Նշենք  նաև, որ Հովհաննես Այվազովսկու մասին ևս մեկ ֆիլմ կա  նկարահանված, որը նվիրված է նկարչի 200-ամյակին:  https://www.youtube.com/watch?v=iDnCMqag1JY

 Այն  ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» վավերագրական ֆիլմն է: 

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ֆիլմը կենդանացնում է նրա հայտնի գործերը եւ ցուցադրում այն անձանց, ովքեր պահպանում են հայազգի մեծանուն ծովանկարչիավանդույթները:

Աշոտ Ջազոյանի  ֆիլմում ներկայացվում են այն մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով վերականգնում են նկարչի գերեզմանն ու պատկերասրահի շենքը, որոնք գրեթե ավերված էին: Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այն մասին, թե Այվազովսկին ինչ ներդրում եւ կարեւորություն ունի այսօրվա Ղրիմի կյանքում ու առօրյայում: 

Մեծ նկարչի մասին խոսում են պատկերասրահի ուսանողները, ծովայինները, որոնք «Այվազովսկուց սովորել են սիրել ծովը», Թեոդոսիայի բնակիչները, թանգարանի աշխատակիցները, եկեղեցականները եւ այլք:

Այս ֆիլմի ստեղծողները ցանկանում են հետագայում ստեղծել կինոնկարի անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն տարբերակներն՝ այն աշխարհում տարածելու համար: Վստահ են՝ Այվազովսկին այնպիսի կերպար է, որ պետք է շատերին հետաքրքրի:

Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մատյանում գրանցվել է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Հայկական շրջանում նկարիչը միշտ այդ անվամբ է նշվել: Նկարչի նախնիները 17-րդ դարում Արևմտյան Հայաստանի Անիի շրջանից գաղթել են հարավային Լեհաստան՝ Գալիցիա, որը եղել է Եվրոպայում առաջին հայկական գաղութը: 19-րդ դարի սկզբին նկարչի վաճառական հայրը՝ վեց լեզուների տիրապետող և քրիստոնեական կյանքին ծառայող, տեղափոխվել է Ղրիմ՝ Թեոդոսիա, ամուսնացել նուրբ ձեռագործուհի Հռիփսիմեի հետ, ունեցել երկու դուստր և երեք որդի: Մոսկվայում հայտնի արվեստաբանԳալինա Չուրակը ճիշտ է ներկայացրել, որ Գևորգ Այվազովյանը ծնվել է Գալիցիայում և Ռուսաստան գալով՝ իր անունն ու ազգանունը դարձրել է Կոնստանտին Հայվազովսկի:

Այվազովսկին իր կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 6000 գեղանկար, որոնք պահվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում: Կտավների մեծ մասը գտնվում է Թեոդոսիայի՝ իր հիմնած տուն-թանգարանում: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։

 

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտել է ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսել է նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնել է Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրել են ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։

Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին: 1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ. Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել էր ու պսակադրվել: Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»:

Հովհաննես Այվազովսկի Թեոդոսիա Ֆիլմի նկարահանում

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին