Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է կազմում, այդ տարածաշրջանի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է հստակ որոշվեն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քենանին, հաղորդում է IRNA-ն։
«Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը եւ միշտ դեմ է հանդես եկել միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության կողմից երկու կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարեւոր քայլ կլինի կայուն խաղաղության եւ անվտանգության հասնելու համար»,-ասել է նա։