f

Անկախ

Հայաստանի հետ սահմանի պահպանումը Իրանի կարմիր գիծն է․ Իրանի խորհրդարանի հանձնաժողովի փոխնախագահ


Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Շահրիար Հեյդարին «Հայաթ» վերլուծական կայքին տված զրույցում ասել է, որ «Հայաստանի հետ սահմանի պահպանումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը Իրանի կարմիր գիծն է, սակայն, ցավոք, Ադրբեջանը Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ ձգտում է փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը», փոխանցում է ParsToday-ը։ 

Շահրիար Հեյդարին ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունը Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերից մեկն է, և մենք չենք ընդունում մեր ընդհանուր սահմանների որևէ փոփոխություն հարևան Հայաստանի Հանրապետության հետ, որը շատ լավ հարևան է և հեռավոր անցյալից միշտ խաղաղ հարաբերություններ ենք ունեցել այս երկրի հետ»:
Հեյդարին նշել է՝ ավելի լավ է, որ Ադրբեջանը այնպիսի քայլեր չձեռնարկի, որոնք լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում:

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հավաստիացրել է.«Անհրաժեշտության դեպքում Իրանը ևս կդիմի ռազմական ուժին՝ նման բան կանխելու համար, սակայն մեր խորհուրդն է Ադրբեջանին, որ ավելի լավ է Հայաստանի հետ իր խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես հայտնել է իր պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ հանդիսանալու կապակցությամբ»:

Նա նշել է, որ լավագույն ճանապարհը դիվանագիտությունն է, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Իրանի սահմանների մերձակայքում՝ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ներկայությանը համահունչ, Իրանն անպայման կարձագանքի։

Հայաստան Իրան Շահրիար Հեյդարի

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին