f

Անկախ

Իրանը Սյունիքը Հայաստանի տարածքային ամբողջականության մաս է համարում. IRNA


«Լեռնային Ղարաբաղի վերագրավման օպերացիան սկսելու»` Ադրբեջանի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին տարբեր իրադարձությունները», - ասվում է իրանական IRNA լրատվական գործակալության վերլուծության մեջ:

«44-օրյա պատերազմից և 2020 թվականին Մոսկվայում Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Բաքուն, համաձայնեցնելով Թուրքիայի հետ, ձգտում էր բացել Զանգեզուրի անցումը՝ Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան մուտք գործելու համար։ Սակայն տարածաշրջանային առճակատումների պատճառով, այդ թվում՝ միջազգային սահմանների փոփոխության դեմ Իրանի խիստ դիրքորոշման պատճառով, նրանք հրաժարվեցին դրանից և կենտրոնացան Ղարաբաղն ազատագրելու ջանքերի վրա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածությունը, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի 10-օրյա համատեղ զորավարժությունները, որոնք առաջացրել են Ռուսաստանի դժգոհությունը Փաշինյանի նկատմամբ, Ադրբեջանին դրդեցին օգտվել հնարավորությունից՝ մեծացնելու ճնշումը Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար։

Հայաստանի էական սխալն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ հայտարարելուց բացի, հրապարակավ հայտարարեց դեպի Արևմուտք շրջադարձի մասին։ Այս դիրքորոշումը, զուգորդված ռուսական դժգոհությամբ և արևմուտքի աջակցությամբ, հանգեցրեց Ռուսաստանի անտարբերությանը Հայաստանի նկատմամբ։

ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի ղեկավար Գյունտեր Ֆլինգերը, մատնանշելով դաշինքին Հայաստանի պոտենցիալ մուտքը, արտացոլում է Ամերիկայի և Եվրոպայի ցանկությունը՝ մեկուսացնել Ռուսաստանը Կովկասում և Մոսկվայի համար պոտենցիալ վերարտադրել ուկրաինական իրավիճակի նման իրավիճակը`  Հայաստանի միջոցով:

Վերջերս Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական ֆորումում ունեցած ելույթում ՌԴ նախագահ Պուտինը հիմնավորեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իր անտարբերությունն՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարությունը, փաստորեն, ճանաչել է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Պուտինի հայտարարությունը կանաչ լույս վառեց Ադրբեջանին՝ Ղարաբաղում իր նպատակներին հասնելու համար։

Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը դարձավ հերթական սադրիչ գործողությունը։ Սա ճանապարհ հարթեց ադրբեջանական նախաձեռնության համար։ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, ինչից պարզ է դառնում, որ այս ընտրություններն անընդունելի են համարվել միջազգային հանրության կողմից։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և նույնիսկ Եվրամիությունը, դեմ են արտահայտվել այս ընտրություններին։ Հավանական է, որ այս ընտրությունները տեղի են ունեցել առանց Հայաստանի իշխանության համաձայնության։

Ըստ ամենայնի, Լեռնային Ղարաբաղի վրա հարձակում սկսելու որոշումն Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել է ինքնուրույն՝ առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու։ Անկարան, ընդհանուր առմամբ, Սյունիքով միջանցք բացելու փորձը դիտարկում է որպես Ղարաբաղի ազատագրման ուղղությամբ վճռական քայլ, և խրախուսելով Ադրբեջանին զավթել Սյունիքը, այն ձգտում էր օգտագործել այս ճանապարհը Կասպից ծով դուրս գալու համար:

Մյուս կարևոր ասպեկտն Իրանի տարածքով դեպի Նախիջևան երթուղի ապահովելու՝ Ադրբեջանի Հանրապետության ջանքերն են՝ դա կարևորելով երկաթուղու կառուցմամբ։ Անկարան, հնարավոր է հավանություն չտա դրան։ Ավելին, Երևանի վերջին հայտարարությունը, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կախված չի լինի Ադրբեջանի հետ բանակցություններից, ընդգծում է Բաքվի և Անկարայի միջև տարաձայնությունները շահարկելու՝ Երևանի մտադրությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մշտապես բխում է ինչպես Ադրբեջանի, այդպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, միջազգային սահմանների անձեռնմխելիության և հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության շուրջ։ Այս հիմքի հիման վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սյունիքը դիտարկում է որպես Հայաստանի տարածքային ամբողջականության մաս, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։

Այս վճռական պահին Իրանը կարող է ակտիվորեն և արդյունավետ կերպով իր ներդրումն ունենալ, հետևելով իր տրամաբանական սկզբունքներին, հարեւան երկրների միջև հրադադարի հասնելու և նպաստելու՝ Ղարաբաղի խաղաղ վերադարձին Ադրբեջանին՝ երաշխավորելով հայ փոքրամասնության անվտանգությունը»։

Հայաստան Իրան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին