Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Իբրահիմովիչը ստիպված է եղել ընդհատել մարզումը մկանների հետ կապված վնասվածքի պատճառով: Շվեդ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը:
Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: