f

Անկախ

Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ․ Մելքոնյանը՝ արաբ-իսրայելական պատերազմի մասին


Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Ռուբեն Մելքոնյանը։

« Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, այնպես էլ Երրորդ համաշխարհային սկսված պատերազմը կարող է ավելի թեժանալ Արցախի սպանությամբ: Ամբողջ աշխարհի առջև և բոլորի մասնակցությամբ սպանվեց Արցախը, ինչից օրեր հետո տարածաշրջանում խաղաղությունը ոչ թե եկավ, այլ կարծես երկար ժամանակով հեռանում է հաշվի առնելով արաբ-իսրայելական հակամարտության աշխարհաքաղաքական խորքը, դրանում ուղիղ կամ անուղղակի ընդգրկված մեծ խաղացողներին:

 

«Արցախը տանք հանգիստ ապրենք» սխալական մտածողությունը, փաստորեն, տարածված է ոչ միայն Հայաստանյան որոշ շրջանակներում, այլև համաշխարհային քաղաքական մտածողության մեջ և հիմա այդ տարատեսակ համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու: Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, այլև, փաստացի, տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության երաշխավորը, որը հենց այդ ամենի շահառուները գիտակցելով կամ չգիտակցելով չեզոքացրեցին:

Հ.Գ. Վերաձևակերպելով համաշխարհային խաղացողներից մեկի վերջերս արված հայտնի արտահայտությունը. «Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը»» ,- գրել է Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյան ՖԲ Գրառում Իսրայել պաղեստինա-իսրայելական հակամարտություն Արցախ Պատերազմ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին