Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները համաձայն են, որ Իսրայելն իրեն պաշտպանելու իրավունք ունի, եւ աշխատում է տարածաշրջանային շատ տերությունների հետ՝ փորձելով կանգնեցնել հետագա թեժացումը, տեղեկացրել է Reuters-ը։
«Մենք միասին Իսրայելի կողքին ենք»,- ասել է Շոլցը։ «Մենք համաձայնել ենք այն հարցում, որ Իսրայելն իրեն պաշտպանելու իրավունք ունի այդ անմարդկային հարձակումներից, եւ միեւնույն ժամանակ, իհարկե, խոսքն այն մասին է, որ խուսափենք հետագա տարածաշրջանային թեժացումից»,- նշել է նա։ «Մենք ինտենսիվ շփման մեջ ենք այս հարցի շուրջ տարածաշրջանի շատ պետություների հետ»,- ավելացրել է նա։