f

Անկախ

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը.  ատամների «սիրելի» և «ատելի» մթերքները


Հայտնի է, որ ատամների առողջությունը մեծապես կախված է մեր սննդից: Օրինակ՝ բանջարեղենի օգտագործումը նպաստում է ատամների մակերեսի մաքրմանն ատամնափառից, իսկ բանջարեղեննորւմ առկա վիտամիններն ամրացնում են լնդերը: Կաթնամթերքը պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է ատամների ամրության համար։ Մինչդեռ  մեծ քանակությամբ քաղցրավենիքը  նպաստում է վնասակար մանրէների զարգացմանը: Ստորև կներկայացնենք, թե որ մթերքներն են օգտակար ատամների առողջության համար և որոնք են վնասակար: 

Կալցիում

Ատամի կարծր հյուսվածքներում ընդգրկված հիմնական նյութերից է կալցիումը: Այն ապահովում է ատամների ամրությունը: Դենտինը (ատամի կարծր հոյւսվածք) պարունակում է կալցիումի կարբոնատ, իսկ էմալի կազմության կեսից ավելին կալցիում և ֆոսֆոր է։

Ո՞րն է պակասի սպառնալիքը: Եթե ​​այս նյութի պակաս կա, օրգանիզմն այն վերցնում է «պահեստներից»՝ ոսկորներից, ատամներից։ Ատամների հյուսվածքը դառնում է ավելի փխրուն և քայքայվում: Էմալի վրա առաջացած միկրոճաքեր են ներթափանցում կարիեսի մանրէները:

Ֆոսֆոր

Կալցիումի հետ միասին այն կազմում է միացություններ, որոնք պատասխանատու են կարծր  հյուսվածքների ամուր կառուցվածքի համար: Ֆոսֆորը  նվազեցնում է կարիեսի մանրէների կենսագործունեության հետևանքով ատամների էմակերեսին մնացող  թթվայնությունը:

Ո՞րն է պակասի սպառնալիքը: Թթուները հեշտությամբ քայքայում են ատամնային հյուսվածքները: 

Ֆտոր

Քիմիական ռեակցիաների մեջ մտնելով էմալում պարունակվող այլ նյութերի հետ՝ ֆտորն ունենում է  վերականգնող ազդեցություն։ Այն նաև մասնակցում է կարիեսային մանրէների  կողմից արտազատվող թթուների չեզոքացման գործընթացին։

Ո՞րն է պակասի սպառնալիքը: Էմալի պաշտպանիչ գործառույթը նվազում է, այն դառնում է հեշտ թափանցելի վնասակար միկրոօրգանիզմների համար։

Երկաթ

Մասնակցում է արյունաստեղծման գործընթացներին և մեծապես պատասխանատու է լնդերում արյան բնականոն հոսքի  համար՝ նրանց թթվածնով և սննդանյութերով մատակարարելով։

Ո՞րն է պակասի սպառնալիքը: Լնդերի արյան մատակարարման վատթարացումը հանգեցնում է դրանցում դեգեներատիվ գործընթացների։ Լնդերի հյուսվածքը սկսում է արյունահոսել՝ մեծացնելով պարոդոնտիտի զարգացման վտանգը։

Ատամների համար օգտակար մթերքներ

Կաթնամթերք

Ատամների առողջության համար օգտակար մթերքները թվարկելիս առաջին հերթին պետք է մատնանշել կաթնամթերքը: Այն կալցիումի, ինչպես նաև կալիումի, մագնեզիումի, A, B, D վիտամինների պահեստ է։

Օրական 60-70 գ պանիր ուտելը լավ կանխարգելիչ միջոց է կարիեսի դեմ։ Այն օգնում է մեծացնել կալցիումի կոնցենտրացիան էմալում՝ չեզոքացնելով մանրէների արտադրած վնասակար թթուները։ Դա, իր հերթին,  նվազեցնում է էմալի էրոզիայի վտանգը:

Մածունի օգտակարության գաղտնիքը դրա  բաղադրության մեջ է։ Այն  պարունակում է  մանրէներ, որոնք մասնակցում են վնասակար միկրոօրգանիզմների չեզոքացմանը և նվազեցնում նրանց կողմից արտազատվող ջրածնի սուլֆիդի քանակը։ Հենց այդ արտազատուկի  պատճառով է բերանից տհաճ հոտ  գալիս։

Կաթը և կաթնաշոռը պարունակում են կազեին, ֆոսֆատներ, երկաթ, մագնեզիում, որոնք օգնում են ամրացնել լնդերը։

Պինդ բանջարեղեն, մրգեր

Գազարը, խնձորը և ճակնդեղը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, կալիում, ֆոսֆոր, ֆտոր, երկաթ, մագնեզիում և նատրիում։ Նրանք օգնում են նորմալացնել մազանոթային արյան հոսքը լնդերի հյուսվածքներում՝ ապահովելով սննդարար նյութերի բավարար մատակարարումը: 

Պինդ բանջարեղենների ծամելու գործընթացը լնդերի համար «մերսում» է: Լնդերն այդպիսով ամրանում են և նվազում է ոսկրային հյուսվածքի ատրոֆիայի վտանգը  ատամների արմատների տեղակայման հատվածում: Պինդ սնունդ  ծամելիս ակտիվանում է թքի արտազատումը, ինչը թույլ չի տալիս, որ  լորձաթաղանթները  չորանան։ 

Ատամնափառի դեմ պայքարելուն կօգնեն ատամները խոզանակելը կամ բերանի խոռոչը ողողելը: Իսկ բերանի խոռոչում մնացող սննդի մնացորդները, ներառյալ բանջարեղենն ու մրգերը, նպաստում են ատամնափառի առաջացմանը։

Կանաչեղեն

Մաղադանոսը, հազարը, սոխը, սամիթը, նեխուրը պարունակում են ատամների ամրացման համար կարևոր  վիտամիններ՝ B, E, A, C, PP, ինչպես նաև կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ: Ուստի կանաչին օգնում է ամրացնել լնդերի հյուսվածքը և հավելյալ ունի նաև  հակամանրէային ազդեցություն։

Ընկուզեղեն

Ատամների առողջության համար օգտակար են նուշը, սոճու ընկույզը, քեշյուն/հանդկական ընկույզը: Բացի վիտամինային «պաշարներից» և  միկրոտարրերից, սրանք  պարունակում են մեծ քանակությամբ ամինաթթուներ։ Առանձին ընկույզներն ունեն իրենց սեփական հատկությունները.

  • Քեշյուն բնական հակասեպտիկ է, որը կարևոր է կարիեսի դեմ կանխարգելիչ միջոցառումների համար։
  • Սոճու ընկույզը պարունակում է վանադիում, որն օգնում է կանխել ալվեոլային ոսկորի տարիքային կորուստը:
  • Նուշը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և մագնեզիում, ուստի դրա օգտագործումն օգնում է ամրացնել ատամի հյուսվածքները։

Ծովաձկներ, ծովամթերք

Ծովամթերքը առողջ սնունդ է, որն  օգնում է օրգանիզմը  համալրել կալցիումով, ֆոսֆորով, ֆտորով, վիտամին D-ով և միկրոտարրերով: Դրա կանոնավոր ներառումը սննդակարգում կնպաստի ատամների առողջության պահպանմանը:  Ամենաօգտակարը սարդիններն ու ծովախեցգետիններն են։

Ի դեպ, սննդի յուրաքանչյուր պատառ կուլ տալուց առաջ պետք է մանրակրկիտ ծամել՝ կատարելով առնվազն 20 շարժում: Պետք է ծամել երկու կողմով էլ՝ հերթականությամբ: 

Ատամների համար վնասակար մթերքներ

Քաղցրեղեն

Քաղցրավենիք. շաքարավազը կարիեսի մանրէների  համար բարենպաստ միջավայր է։ Երբ դուք, օրինակ,  կպչուն իրիս եք ուտում, մասնիկները երկար ժամանակ կպչում են ձեր էմալի մակերեսին՝ դառնալով սնունդ մանրէների համար։ Հիշենք, որ նրանց կենսագործունեության արդյունքը ատամների հյուսվածքը քայքայող թթուներն են։

Ոչ ալկոհոլային ըմպելիքներ. խանութից գնված ցանկացած հյութ, սառը թեյ կամ հյութ պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Դրանք խմելուց  հետո ողողեք բերանը տաք ջրով։

Կոպիտ, հղկող սնունդ. Դրանց թվում են տարատեսակ նախուտեստները/ սնեքեր/, վաֆլիներ, սերմեր, թխվածքաբլիթներ, կրեկերներ և չիփսեր: Դրանք կարող են քերծել ատամների էմալը: Իհարկե, ատամը կարծր հյուսվածք ունի, բայց բացարձակ ամրություն չունի: Կարիեսի մանրէներն արագ կտեղավորվեն էմալի վրա առաջացած ճաքերում:

«Ցանկացած մարդու համար դժվար է հրաժարվել քաղցր ածխաջրածին մթերքներից։ Բայց  կարող եք նվազագույնի հասցնել դրա օգտագործման չափը  և պահպանել որոշակի կանոններ: Մի կերեք քաղցրավենիք քնելուց առաջ, ինչպես նաև հիմնական սնունդից հետո որպես դեսերտ: Իսկ եթե քաղցրավենիք եք ուտում, խոզանակեք ատամները կամ գոնե ողողեք բերանը և մի քանի րոպե առանց շաքարի մաստակ ծամեք։ Մի կերեք կպչուն քաղցրավենիք: Իսկ հյութերն ավելի լավ է խմել  ծղոտի միջով», - բացատրում է ատամնաբույժ Դենիս Վերեշչակը: 

Աղբյուրը՝ www.sm-stomatology.ru

 

 


 

առողջություն ատամներ խմբագրի ընտրանի առողջ սնունդ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին