Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնում է, որ պայթյունի հետևանքով աննշան վնաս է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող անվտանգության պատի մի հատվածին՝ հյուսիսային Հանիթա կիբուցի տարածքում, հաղորդում է Times of Israel-ը:
Ըստ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի, զորքերը հրետանային կրակ են բացել Լիբանանի վրա այդ շրջանում։
Հանիթայում ներթափանցման մասին տագնապ է հայտարարվել, և Իսրայելի պաշտպանության բանակը ստուգում է տարածքը՝ հնարավոր ներթափանցման կասկածյալներին հայտնաբերելու համար, ասվում է հաղորդման մեջ։