Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով անցյալ շաբաթ այցելել էր եվրոպական երկրներ, ցանկացել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ համերաշխության այց կատարել Իսրայել, սակայն Իսրայելը մերժել է, գրում է իսրայելական Ynet լրատվամիջոցը։
Ըստ խնդրանքին ծանոթ աղբյուրների՝ Իսրայելը Ուկրաինայի նախագահին ասել է, որ «այժմ հարմար ժամանակը չէ», սակայն նա կարող է ավելի ուշ այցելել երկիր,
Զելենսկին ցանկանում է աջակցություն հայտնել Իսրայելին, սակայն իր իսկ պատճառով չի կարող գալ Իսրայել «անկախ ուղևորության» շրջանակներում և ակնկալվում է, որ Իսրայելը կներառի ապագա եվրոպական շրջագայության մեջ, նշում է լրատվամիջոցը։