f

Անկախ

Պարոն նախարա՛ր, «իրավունքի գերակայության սկզբունքը» Չալոյի թաթի տակի ծվատված փալաս է դարձել


Ամենից ցնցողն, իհարկե, արդարադատության նախարարի այն հավաստիացումն է կամ հավաստիացման փորձը, թե՝ «շարունակելու ենք... իրավունքի գերակայության նորմը ապահովելով»: Լո՞ւրջ: Ինչպե՞ս կարող է ներկայացուցիչը մի կառավարության, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել իրավունքի գերակայության սկզբունքից: 

Պարոն նախարա՛ր, «իրավունքի գերակայության սկզբունքը» Չալոյի թաթի տակի ծվատված փալաս է դարձել ու դառնում ամեն օր՝ վարչապետ Փաշինյանի ամեն մի այնպիսի հայտարարության կամ գրառման հետ, որոնցով ոտնատակ են տրվում իրավունք ասվածն ինքնին, օրենքն ու օրինականությունն էլ՝ վերադիր: Դե՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի բացահայտ խախտումների մասին էլ չասեմ, քանզի առանց այդ էլ դրա մասին շատ-շատերն են ասում:
Հա, ու վերջինը: Ի՞նչ ասել է՝ «ՍԴ ճգնաժամ», որն էլ, իբրև թե ցանկանում են լուծել գործող իշխանությունները: «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» բնորոշումը բացարձակապես սուբյեկտիվ, կամայական ու մտացածին է: Դա զուտ գործող իշխանության քարոզչական ձեռնածությունն է (մանիպուլյացիա): Սահմանադրական դատարանի ճգնաժամ կարող է լինել միայն այն դեպքում, եթե պետական իշխանության այդ մարմինը չի գործում, նիստեր չի գումարում, դիմումներ չի ընդունում, չի քննում, որոշումներ չի կայացնում: Ոչ մի նման բան չկա: ՍԴ-ն գործում է, ու կառավարությունում դրան լավատեղյակ են այնքանով, որքանով որ ՍԴ առաջին դիմողների շարքում են: Այնպես որ, եթե ՍԴ-ի հետ կապված որևէ ճգնաժամ կա, ապա դա միայն երկրի իշխանության ղեկին հայտնված անձանց մոտեցումների ու կապրիզների մեջ է: Հա, ճգնաժամային մեկ աննշան տարր կա ՍԴ-ի հետ կապված. գործող իշխանության դրածոն, երկրորդ «դուբլից» ՍԴ դատավոր «ընտրվեցված» Վահե Գրիգորյանն ամիսներ շարունակ չի գնում աշխատավայր, բայց օգտվում է բոլոր արտոնություններից, այդ թվում՝ շատ բարձր ռոճիկ է ստանում: Ոչինչ չանելով: Չնայած, մի բան արել է: ՍԴ դատավորի կարգավիճակ ստանալուն պես, հանդես եկավ ամբարտավան հայտարարությամբ, թե ինքն է ՍԴ նախագահը: Դրանով նա բավականին զվարճացրեց իշխանության քննադատներին ու սուր դիտողությունների արժանացավ մասնագիտական շրջանակների արժանապատիվ ներկայացուցիչների կողմից:

ՖԲ Գրառում Արմեն Հակոբյան Ռուստամ Բադասյան Նիկոլ Փաշինյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին