Ավելի վաղ ես Իլհամ Ալիևին ասել էի, որ Սիոնիստական ռեժիմը ձեզ կամ որևէ մահմեդական երկրի բարեկամ չի լինի, Գազայի հատվածում այսօր տիրող իրավիճակը նշան է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որպեսզի նրանք տեսնեն, որ Ամերիկան և Արևմուտքը տարածաշրջանի երկրների բարեկամը չեն, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում։ Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA-ն։
Ռաիսին նաև նշել է, որ Իրանը միշտ բանակցություններ է վարում հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար և հույս է հայտնել, որ «3+3» հանդիպման քննարկումները կդառնան կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման աղբյուր։