Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից, Իսրայելի դեսպանը նույնպես լքել է Մանամա, տնտեսական հարաբերությունները խզվել են, հայտնում է Բահրեյնի խորհրդարանի կայքը։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Բահրեյնի խորհրդարանը հայտարարել է, որ «սա հաստատումն է Բահրեյնի ամուր պատմական դիրքորոշման՝ ի պաշտպանություն Պաղեստինի հարցի և եղբայրական Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների, որոնք Նորին Մեծություն Թագավորը հայտարարել է բոլոր համաժողովների և միջոցառումների ժամանակ»: