Իրանի հյուսիսում գտնվող Գիլյան նահանգի Լենգերուդ քաղաքի նարկոլոգիական կլինիկայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։
Այս մասին հայտարարել է նահանգի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերով փոխնահանգապետ Մոհամմադ Ջալային, փոխանցում է Mehr գործակալությունը։
Ինչպես պարզաբանել է փոխնահանգապետը, հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 6-ին։
«Այս պասհի դրությամբ միջադեպի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 16 մարդ»,- ասել է Ջալային։