Իսրայելական զորքերը ԱԹՍ-ով հարվածել են Լիբանանի հարավում գտնվող մայրուղին, արկերից մեկը դիպել է խաղաղ բնակիչներով ավտոմեքենային։ Այս մասին հայտնել է Al Jaddeed հեռուստաալիքը։
Աղբյուրի հաղորդմամբ, հարձակման հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երեք երեխա։
Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել մայրուղու Այտրուն և Այնաթա բնակավայրերի միջև գտնվող հատվածում։