f

Անկախ

«Հո՛-ղե՛-րը, հո՛-ղե՛-րը»


Լսեցի, դեմքի անմեղսունակ արտահայտությամբ ՀՀ փոխարտգործնախարարի, նույնպես անմեղսունակ խոսքը․ «Տավուշի 4 գյուղերի հետ կապված խնդիր չենք տեսնում»։Բնականաբար, սույն հերթական մորուքավորը կրկնում է այն, ինչ որոշում կայացվել է վարչապետ կոչեցյալի կողմից։Սրանք, միանգամայն լրջությամբ շարունակում են իրականացնել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները՝ Արցախից հետո, գյուղ առ գյուղ հանձնել Հայաստանը։ Հարց․ եթե նրանք իրենց հերթական դավաճանական մտադրությունը հաջողեն, արդյոք միայն նրանք կլինե՞ն մեղավոր Հայաստանի կործանման համար։ Համոզված պնդում եմ՝ ոչ։ Մեղավոր կլինենք մենք բոլորս, որ չբռնեցինք դավաճանների ձեռքն ու չվռնդեցինք նրանց։ Հիշեցի, որ 2021թ․ այդ առիթով հոդված եմ գրել, որը ցավոք, ակտուալ է նաև այսօր։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շատ ուշագրավ տեղեկանք  է հրապարակել։ Տեղեկանքի մեջ ներկայացվում են 1920-ական թվականներին, արդեն եղբայրական Խորհրդային Ադրբեջանի նկրտումները Խորհրդային Հայաստանի տարածքների նկատմամբ՝ ներխուժումներ, սադրանքներ, ահաբեկումներ, ընդհարումներ։ Եվ արդեն ԽՍՀՄ-ի կողմից ամրագրված ՀԽՍՀ-ի տարածքները ադրբեջանցիները՝ իհարկե, իրենց կոմունիստական իշխանության ղեկավարությամբ եւ հրահանգով, կտոր-կտոր գրավում էին։ Իսկ ինչպե՞ս էր արձագանքում Հայաստանի կոմունիստական ղեկավարությունը․ «Խնդիրն այն էր նաեւ, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները» (Արման Թաթոյան)։ 
Ցավոք, Արման Թաթոյանը ճիշտ է։


Ադրբեջանական այդ զավթողական քաղաքականությունը շարունակվել է ողջ խորհրդային տարիներին։ Նույնիսկ 1970-ականներին Շամշադինի (Տավուշ)՝ Ադրբեջանի սահմանի մոտ լուրջ ընդհարում եղավ, հրազենի գործածմամբ՝ Հայաստանին պատկանող սարալանջի համար։ Միջադեպը կանխելու համար դեպքի վայր էին ժամանել երկու հանրապետությունների կոմկուսների առաջին քարտուղարները։ Բանակցությունների արդյունքում ՀԽՍՀ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանն ուղղակի ասել էր․ «Արժե՞ արդյոք այս մի կտոր հողի համար կասկածի տակ դնել մեր բարեկամությունը», եւ «մեծահոգաբար» այն զիջել էր «եղբայրական» Ադրբեջանին։

Կնոջս հայրը՝ Վլադիմիր Ղազախեցյանը, պատմական գիտությունների դոկտոր էր եւ Հայաստանի նորագույն պատմության մասնագետ։ Մի զրույցի ժամանակ նա փաստերով ցույց տվեց, որ իրականում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցում ոչ այնքան Ստալինն էր պատասխանատու, որքան հայ բոլշեւիկները, որոնք, ի տարբերություն ադրբեջանցի բոլշեւիկների, հետեւողական չգտնվեցին։ Ըստ Ղազախեցյանի, խորհրդային ղեկավարությունը, իրոք, սկզբում հակված էր Արցախը Հայաստանի կազմում թողնելուն, սակայն հայ բոլշեւիկների համար կարեւորն ադրբեջանցիների հետ «եղբայրությունն» էր․ «Մենք մեկ եղբայրական երկրում ենք, ի՞նչ կարեւոր է, թե Արցախը որ հանրապետության կազմում է»։

Եվ պատկերացրեք, թե ԽՍՀՄ կայսրությունը, որի համար կարեւոր էին կայսրության ամրապնդումն ու կայունությունը, ինչպե՞ս պետք է վարվեր, եթե մի կողմը հաստատակամ է, իսկ մյուս կողմը պատրաստ է զիջումների։ Համոզված եմ, որ եթե մեզ մնար, Սյունիքը նույնպես կհայտնվեր Ադրբեջանի կազմում, անկախ Նժդեհի պայքարից։ Սյունիքը, ինչպես այսօր, այն ժամանակ էլ աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, այո՛, նաեւ Ռուսաստանի համար։

Իսկ ի՞նչ էր կատարվում ՀԽՍՀ-ում․ մեր շահամոլ մարզպետներն ու համայնքապետերը, ներեցեք՝ շրջկոմների քարտուղարները, կլորիկ գումարի դիմաց գրանցում էին Ադրբեջանից եկածներին, եւ տարեցտարի ադրբեջանցիները, այո, գրավում էին Հայաստանը, հատկապես ամրապնդվելով ռազմավարական, սահմանային գոտիներում։ Երիտասարդ սերունդը չգիտի, երբ անցնում էիր Արարատի շրջանից դեպի Եղեգնաձոր, Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի դիմացի սարալանջից հսկայական  տառերով քեզ էր նայում «Широко шагает Азербайжан» կարգախոսը։ Այսպիսով, անկախ համակարգից, սա Ադրբեջանի ազգային, պետական, ռազմավարական քաղաքականությունն է։ 1965թ․՝ Ցեղասպանության 50-ամյակին, մենք գոռում էինք․ «Հո՛-ղե՛-րը, հո՛-ղե՛-րը․․․», բայց հանձնում էինք մեզ պատկանող հողերը։

Փաստորեն, մեր եւ ադրբեջանցիների հոգեբանությունները չեն փոխվել։ Ադրբեջանցիները, անկախ մուսավաթական, բոլշեւիկ, էլչիբեյական, թե ալիեւյան լինելուց, նույն նվաճողական քաղաքականությունն են վարում։ Մենք՝ հայերս, նույնպես, անկախ բոլշեւիկյան, հհշական, թե «ժողովրդավարական» լինելուց, «խաղաղասեր» ենք եւ հանուն այդ կեղծ «խաղաղասիրության» պատրաստ ենք հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն․ «Շուշին ադրբեջանական քաղաք է», «Սյունիքում նոր սերունդ է մեծացել, եւ նրանք չգիտեն, որ հարեւանն Ադրբեջանն է», «Շուռնուխում ադրբեջանցիները եկել են իրենց տուն, այդ գյուղերն ամայի տարածքներ են», «Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք անելու», «Զինվորը ձյունածածկ սարում չպիտի կանգնի» եւ այլն, եւ այլն։ Երեկ էլ պաշտոնակատարի հրահանգով Հանրային, կոչվող հեռուստաընկերությունը տարածել է ադրբեջանական հերթական քարոզչությունը, ադրբեջանական համարելով Հայաստանի տարածքի որոշ հատվածներ։

Ընդդիմախոսներս կհակաճառեն, թե այսօր այդպես են մտածում միայն իշխանությունները։ Արդյո՞ք․․․ Պատկերացրեք, որ ցանկացած այլ երկրում, օրինակ՝ Ադրբեջանում, որեւէ անձ, քաղաքական գործիչ, էլ չեմ ասում՝ Ալիեւը, համարձակվեր նման արտահայտություններ անել։ Ի՞նչ կկատարվեր, հավանաբար՝ այդ անձը, ով էլ լիներ, ողջ չէր մնա, իսկ իշխանությունն անմիջապես կտապալվեր։ Իսկ մենք հանդուրժում ենք եւ ոչ միայն հանդուրժում։ Այդպիսի խոսքերից հետո տարբեր գործարարներ, քաղաքական գործիչներ հայտնվում են անհայրենիքի նախընտրական ցուցակում՝ փաստորեն, համաձայնելով նրա հետ, նրան են պաշտպանում եւ նրա հրահանգները կատարում, հայոց բանակի գեներալները, ոստիկանությունը, ազգային անվտանգության սպաները։ Ավելին, այս բոլոր արտահայտություններից հետո չկա համազգային ընդվզում, բացի մի քանի գործիչների ելույթներից, գրառումներից։ Իսկ իրենց «քաղաքական» համարող բազմաթիվ գործիչներ այս ամենը չեն տեսնում եւ լսում, այլ, ինչպես նախկինում  մեղադրում են այլ ուժերին, օրինակ՝ Ռուսաստանին, կամ ՀԱՊԿ-ին։

Ինչպես ԽՍՀՄ ղեկավարությունը, այնպես էլ այսօր Ռուսաստանը՝ որպես կայսրական պետություն, ցանկանում է մեր տարածաշրջանը պահել իր ազդեցության ոլորտում։ Եվ եթե մի կողմը պատրաստ է իր հողերը, լճերը, քաղաքներն ու գյուղերը հանձնել թշնամուն՝ հանուն «խաղաղության», եւ նույնիսկ մի կրակոց չի արձակում սահմանն անցած եւ իր զինվորներին գերեվարած թշնամու ուղղությամբ, ապա եթե դուք լինեիք, ո՞ւմ կողմը կլինեիք՝ հաստատակամի՞, թե՞ ողորմելիի։ Թե՞ ձեզ թվում է, որ ձեր եւ ձեր դասալիք որդիների  փոխարեն,  ռուս,  բելոռուս, ղազախ, ղըրղըզ, տաջիկ զինվորները պետք է գան, կռվեն, զոհվեն, հանուն Հայաստանի  ամբողջականության։Հայհոյելով Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին վերոնշյալ գործիչները հայոց «փրկությունը» տեսնում են Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մեջ։ Չեմ ցանկանում նրանց հետ անիմաստ վիճաբանության մեջ մտնել։

Նրանց պատկերացմամբ՝ ֆրանսիացի եւ ամերիկացի զինվորները պետք է գան տարածաշրջան եւ զոհվեն հանուն Հայաստանի, երբ դու, կրկնեմ՝ ոչ մի դիմադրություն ցույց չես տալիս թշնամուն։ Բայց մի պահ պատկերացնենք, որ նրանք գալիս կռվում են թուրք-ադրբեջանցիների դեմ եւ որոշում տարածաշրջանային սահմանները։ Համոզված եղեք, որ նրանք կվարվեն նույնպես հօգուտ հաստատակամի եւ ի վնաս՝ զիջումների պատրաստ ողորմելու։ Ի դեպ, այդպիսի դիրքորոշում ունեին 1918-20թթ․ բրիտանացիները։ Այսպիսին է աշխարհի դրվածքը։ Այնպես որ, «հո՛-ղե՛-րը, հո՛-ղե՛-րը», «Սեւրի դաշնագիր», Քուռ-արաքսյան հանրապետություն» խոսքերի տակ ոչ մի նպատակ, ռազմավարություն գոյություն չունի, դրանք սուտ խոսքեր են, եթե դու պատրաստ չես, ավելին՝ արդարացնում կամ հանդուրժում ես այսօր քեզ պատկանող տարածքների կորուստը։

Հնարավո՞ր է, արդյոք, որ հրաշքով Հայաստանում իշխանության գա մի քաղաքական ուժ, որը հիմնովին կփոխի մեր դարավոր կեղծ «խաղաղասիրական», իրականում՝ խեղճուկրակի հոգեբանությունը, ունենալով հստակ պետական ռազմավարական ծրագիր, նպատակ։ Հուսանք։ Եթե արդեն ուշ չէ․․․

Ավետիք Իշխանյան

2021թ

 

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Ադրբեջան ԽՍՀՄ Հայաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին