f

Անկախ

Հայերին դուրս են մղում, բայց նրանք չեն նահանջում. ի՞նչ է կատարվում Երուսաղեմում


Երուսաղեմի հայկական թաղամասում «Կովերի պարտեզի» շուրջ կրքերը թեժանում են։ Ավելի վաղ հայտնել էին, որ այդ հատվածում հյուրանոց է կառուցվելու, սակայն այժմ գործարքն ավելի շատ քաղաքական, քան կոմերցիոն բնույթ է սկսում կրել։ Ի՞նչ է ներկա պահին կատարվում «Կովերի պարտեզի» շուրջ։

Երուսաղեմի հայ բնակչության վրա, որը ամեն կերպ փորձում է պաշտպանել իր իրավունքը «Կովերի պարտեզ» հողատարածքը պահպանելու համար, ճնշում են գործադրում ոչ միայն Xana Gardens Ltd ընկերության ներկայացուցիչները, այլև տեղի ոստիկանությունը։

Ինչպես պատմեց Երուսաղեմից ակտիվիստ Սեդրակ Բալիանը, ոստիկանությունը խտրականություն է դրսևորում, և դատելով ամենից, պայմանավորվածություն ունի Xana Gardens Ltd ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունը նամակ հղեց ընկերությանը 2021 թվականի հուլիսի 8-ի համաձայնագիրը չեղարկելու մասին, որի համաձայն Հին քաղաքի հայկական թաղամասի հարավ–արևմուտքում գտնվող «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին, ընկերության ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև գործարարը զինված խմբի հետ, փորձեցին դուրս մղել հայերին և այնտեղ ապօրինի շինարարություն իրականացնել (տարածքը 24 ժամ վերահսկում են հայ համայնքի ներկայացուցիչները` ամեն կերպ խոչընդոտելով նման գործողությունները)։

«Xana Gardens–ի ներկայացուցիչների հետ մեկտեղ մեզ վրա ճնշում է գործադրում ոստիկանությունը, իր գործողություններն արդարացնելով նրանով, որ ընկերությունն իբր շինարարության թույլտվություն ունի։ Սակայն նման թույլտվություն իրականում չկա, և ոստիկանությունը քաջատեղյակ է այդ մասին», – ասում է Բալիանը։

Ակտիվիստի խոսքով` օրեր առաջ ոստիկանությունը նույնիսկ բերման էր ենթարկել հայ համայնքի երեք ներկայացուցչի, որից մեկն անչափահաս է։

«Նրանք որևէ անօրինական գործողություններ չեն կատարել, պարզապես տարածքի պաշտպանություն էին իրականացնում։ Այնուամենայնիվ, նրանց բերման են ենթարկել մի քանի ժամով, այնուհետև 15 օր արգելել են հայտնվել «Կովերի պարտեզում», – ասում է Սեդրակը։

Իրականում ինչպե՞ս է օգտագործվելու հայկական թաղամասի այդ հողատարածքը

Սեդրակ Բալիանը նշում է, որ իսկզբանե, ինչպես թվում էր զուտ կոմերցիոն բնույթ կրող գործարքի ետևում, իրականում կանգնած են արմատականները, որոնք մտադիր են տարածքն օգտագործել իրենց նպատակների համար։ Ավելի վաղ հայտնել էին, որ ավստրալիացի գործարար Դենիել Ռուբինշտեյնը մտադիր է այստեղ հյուրանոց կառուցել, սակայն հիմա, ակտիվիստի խոսքով, գործարքն ավելի շուտ քաղաքական բնույթ է ստանում։

«Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ կկառուցվի այստեղ, դա կարող է լինել բնակելի տուն, կրոնական օբյեկտ կամ նույնիսկ հյուրանոց, պարզ է միայն, որ տարածքը կենտրոն է ծառայելու արմատականների համար։ Հավանաբար հենց նրանց էլ կբնակեցնեն այստեղ, որպեսզի աստիճանաբար իրենց ազդեցությունը տարածեն այս հողերի վրա», – ասում է նա։

 

Ստեղծված իրավիճակը, հայերից բացի, մտահոգում է Երուսաղեմի ողջ քրիստոնյա, ինչպես նաև մուսուլման բնակչությանը։ Հայ համայնքին իր համերաշխությունն է հայտնել արդեն Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։ Իրենք` հայերը, համախմբվել և ամեն կերպ պայքարում են, որ գործարքը խզվի, իսկ դարերով համայնքին պատկանող տարածքը համայնքին մնա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։

Բուն տարածքը, ինչպես նաև այնտեղ գտնվող գիմնազիան և սեմինարիան մեկ ամբողջություն են։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։

 

Երուսաղեմի հայկական կալվածքներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան Իսրայել Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին