Սոցցանցերի որոշ օգտատերեր տեսանյութ են տարածում այն մասին, որ Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասի ավտոշարասյունը գնդակոծվել է։ Նրանք նաև պնդում են, որ փոխհրաձգության ժամանակ սպանվել է Աբասի թիկնապահը։
Euronews-ը վստահեցնում է, որ պարզել է, որ այդ տեսանյութերը կապ չունեն Աբասի հետ։ Դրանք նկարահանվել են նոյեմբերի 7-ին և ցույց են տալիս ոստիկանների հարձակումը թմրավաճառների վրա Արևմտյան ափի Ջալազուն փախստականների ճամբարում: