Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին զրկի միջուկային զենքից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Լիբանան կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ վեց շաբաթ շարունակ Իսրայելի կատարած հանցագործություններից հետո միջազգային հանրության պարտքն է զրկել այդ կազմակերպությանը (Իսրայելին - խմբ․) միջուկային զենքից», - Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում Al Mayadeen հեռուստաալիքը։