Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է, այսօրխորհրդակցության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը: Այս փոփոխությունները արվում են մեր պետության` ՀՀ-ի պոտենցիալը մեծացնելու համար եւ այս համակարգերով փոփոխության կենթարկվի պետություն-քաղաքացի հարաբերությունները եւ ես կարծում եմ, որ սրանով փոփոխության կենթարկվի ՀՀ բյուջեի վերաբերյալ մեր ընկալումներն ու պատկերացումները»,- ասել է նա:
Այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը,նշել է նա: