«Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է: Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը». գրում է Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ-յան էջում:
Հետո անցի չիպավորելուն, համարակալելուն, հարկադրական զանազան տիպի պատվաստումներին ու համատարած բոլորին տեղավորի համակենտրոնացման ճամբարներում՝ տեսակավորի ըստ քեզ նվիրվածության ու կզելու հատկանիշների...
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Հաստատ չէ, որովհետև դու ամեն ինչ անում ես հախուռն, կիսատ պռատ, արագ ու առանց երկար մտածելու, առանց վերջն ու նպատակը տեսնելու՝ առօրեական, պոպուլիստական ու կեղծ...Միայն ցույց տալու ու ՖԲ-ով լայքեր ստանալու, դիտումների և անձնական վարկանիշը բարձր պահելու համար...
Ամենևին ոչ քաղաքացիների շահերի ու կյանքի բարելավման համար...