f

Անկախ

«Դարի գործարքի» թիրախները․լիբանանյան եւ հայկական հայեցակետեր. Շահան Գանտահարյանի հոդվածը


Դարի գործարքի քաղաքական թայմինգը վերլուծաբանական առումով որոշակի հունավորման է առաջնորդում։ Թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Իսրայելի ղեկավարները վերընտրության խնդիր են դիմագրավում։ Եթե առաջինը կարիք ունի հրեական լոբբիստական խմբերի ամբողջական զորակցության, ապա երկրորդը կարիք ունի անբաժանելի Երուսաղեմի ամրագրումը կատարող ամերիկյան որոշման՝ ներքին ընտրական շուկայի վրա իբրեւ կարեւոր պահանջարկ կայանալու։

Գործարքը երկկողմանիորեն իր ազդեցությունն է ունենալու անպայման եւ այս առումով Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հաշվարկները քաղաքական տրամաբանության  վրա են հենվում։ Ընտրական նպատակներով կատարված այս թիրախավորումը, սակայն, անպայման հետընտրական ժամանակահատվածում նույն ուժգնությամբ չի կարող հետապնդվել։ Երեք գերակա ուղղություն է ներառվել խնդրո առարկա գործարքում։ Առաջինը Երուսաղեմի անբաժանելիությունն է։ Երկրորդը՝ պաղեստինյան  հիմնական բնակավայրերի վրա իսրայելյան գերիշխանության հաստատումը եւ երրորդը՝ պաղեստինցի գաղթականների  տեղի երկրներում վերջնական բնակեցումը։

Հանգուցալուծման միտող ցանկացած գործարք, սակայն, սկզբունքով տեղի է ունենում հակամարտող կողմերի միջեւ։ Այստեղ խոսքը միակողմանի գործարքի մասին է։ Մինչ հատկապես նման տարողությամբ նոր համաձայնություն ենթադրում է երկկողմ ձեւաչափ, թեկուզ միջնորդավորված կամ ավելի ճիշտը՝ երաշխավորված։ Այստեղ համաձայնությունը մի կողմի եւ գլխավոր երաշխավորի միջեւ է։

Երկրորդ կարեւոր դիտարկումն այն է, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը այս ձեւով ոչ միայն երրորդ կողմի հաշվին որոշում են կայացնում, այլ ոտնահարում են նախկին միջազգային համաձայնագրերը։ Օսլոյից Քեմփ Դեյվիդ եւ ապա միջազգային տարբեր ատյաններում կատարված վերաբանաձեւումներն  այս ձեւով առ ոչինչ են հայտարարվում՝ Միջին արեւելյան տարածաշրջանն առաջնորդելով դեպի նոր ցնցումներ։

Լիբանանյան դիտանկյունից երրորդ ուղղությունը հավելյալ  լուսարձակներ է հրավիրում իր վրա։ Դա վերաբերում է ուղղակիորեն Լիբանանում տեղակայված պաղեստինցի գաղթականների լիբանանյան հասարակության ամբողջական ներառմանը։ Այստեղ եւս թայմինգը որոշ հուշումներ է ընդգծում։ Ֆինանսատնտեսական խոր տագնապ ապրող Լիբանանը նման որոշման ընդառաջ գնալու դեպքում  կստանա համապատասխան լայնածավալ օժանդակություն։ Մինչ գործարքը բախվում է համալիբանանյան եւ համաարաբական մերժման  եւ դժգոհության. Հեզբոլլա-Վաշինգտոն քաղաքական պատերազմը առաջին կողմի դեպքում նոր ուժերով համալրվելու նախադրյալներ է ամփոփում։ Վաշինգտոնի այս որոշումը մերժում են լիբանանյան բոլոր կողմերը, նաեւ՝ արաբական աշխարհը։

Պաղեստինցիների՝ Լիբանանում վերջնական բնակեցումը եթե մի կողմից կանխարգելում է պաղեստինյան տարածքների վրա ժողովրդավարական պատկերի կարեւոր փոփոխությունը, մյուս կողմից ծառայում է սուննի համայնքի նշանակալի բազմապատկմանը՝ ի հակակշիռ շիա դավանանքին հետեւող եւ քաղաքական հզոր գործոնի հանգամանք ունեցող զանգվածին։ Տնտեսական օժանդակությունների տրամադրման պայմանականությունը թվում է, որ պիտի չսահմանափակվի միայն իրանամետ կազմակերպության չեզոքացման ակնկալիքով, այլ նաեւ պաղեստինցիների վերջնական բնակեցումով։ Մինչ այդ պիտի շարունակվեն տնտեսական սեղմումները։

Երկրորդ ուղղությունը հայկական դիտանկյունից հուշում է զգուշավոր մոտեցում՝ իրադարձություններին գնահատական տալու կամ ընդհանրապես մեկնաբանելու պահին։ Պաղեստինյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունն ընդունելու ամերիկյան որոշումը հերթական անգամ ոտնահարում է միջազգային իրավունքը, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Միջազգային նախադեպեր չպետք է վերստեղծել դարեր շարունակ ժողովրդով  բնակված տարածքների բռնակցում կատարելու կամ հակամարտողի գերիշխանությունը ճանաչելու։ Ինքնորոշման իրավունքի հարգումը այլոց դեպքում անհրաժեշտ քայլ է սեփական իրավունքները պաշտպանելու համար։

Պարզ է, որ շահերի համընկումներն առաջնորդում են գործարքների։ Գործարքների իրականացումները եւս ենթարկվում են տարբեր ելեւէջների, երբեմն նույնիսկ առկախումների։ Խնդիրը՝ հայկական ոսպնյակով առարկայական դիտարկումներ կատարելն ու ըստ այնմ  կողմնորոշվելն է։

Շահան Գանտահարյան

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «դարի գործարք»

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին