Գազայում շարունակվող պատերազմի հետ կապված՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները արժե, որ սպասեն Միջերկրական ծովի և Ջիբրալթարի փակմանը։ Այս մասին ասել է Իրանի ԻՀՊԿ փոխհրամանատար, գեներալ Մոհամադ-Ռեզա Նաղդին՝ ըստ Mehr- հաղորդման։
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները արժե, որ սպասեն Միջերկրական ծովի և Ջիբրալթարի փակմանը Բաբ-էլ-Մանդեբից և Կարմիր ծովից հետո, եթե իսրայելական սիոնիստական ռեժիմը շարունակի իր հանցագործությունները Գազայում Միացյալ Նահանգների և արևմտաեվրոպական այլ երկրների աջակցությամբ»,- ասել է իրանցի գեներալը։