f

Անկախ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Հայաստանի համար լարել են «հունական ծուղակը». EA Daily


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որ ձգտում է խզել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, փորձում է ապացուցել քաղաքացիներին, թե Երևանը անվտանգության այլընտրանքային երաշխավոր ունի: Այժմ փաշինյանականները ջանում են որպես Հայաստանի դաշնակից ներկայացնել Հունաստանն ու Կիպրոսը՝ երկու պետություն, որոնք բարդ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ: Սակայն հունական գծում վերջին ժամանակներս տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ցույց են տալիս փաշինյանականների՝ հունական պետությունները որպես Հայաստանի դաշնակիցներ ներկայացնելու զուր ջանքերը:

Դեկտեմբերի 7-ին Հունաստան այցելեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հանդիպեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ և մասնակցեց թուրք-հունական Բարձր մակարդակի hամագործակցության խորհրդի 5-րդ նիստին: Կարևոր է նշել, որ թուրքական պատվիրակության այցը Հունաստան վկայում է Աթենքի և Անկարայի՝ հարաբերությունների իսկական կարգավորման գնալու մտադրության մասին: Այսպես, դեկտեմբերի 7-ին վարչապետ Միցոտակիսը հայտարարեց.

«Բացի այդ, Հունաստանը դիմել է Եվրահանձնաժողովին խնդրանքով, որ Թուրքիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքներին հնարավորություն ընձեռվի տարեկան 7 օր այցելելու մեր 10 կղզիները, և դա ձեռք է բերվել»:

Էրդողանն էլ իր կողմից բանակցությունների որոշ կարևոր մանրամասներ հայտնեց.

«Մասնավորապես, մենք ողջունել ենք Լավրիոն ճամբարի փակումը (Թուրքիան պնդում էր, որ Աթենքից ոչ հեռու գտնվող այդ ճամբարն օգտագործում է Քրդստանի բանվորական կուսակցությունը- Պ.Մ): Ես ընդգծեցի զգուշավորություն դրսևորելու անհրաժեշտությունը, որպեսզի թույլ չտրվի Հունաստանում նման ճամբարների ի հայտ գալը, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին: Թուրքական փոքրամասնությունը Հունաստանում և հունական փոքրամասնությունը մեր երկրում մեր մարդկային և մշակութային հարստության մասն են կազմում: Խաղաղության ամրապնդումը և փոքրամասնությունների բարօրությունը դրական են ազդում մեր հարաբերությունների վրա: Մենք Արևմտյան Թրակիայում թուրքական փոքրամասնության դրության բարելավման հույս ենք հայտնել՝ միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան: Կիպրոսի հարցի արդար, ամուր և կայուն կարգավորումը, կղզու իրողությունների հիման վրա, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»:

Թուրքիայի նախագահը նաև հիշատակել է Աթենքում ստորագրված հռչակագիրը և երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման պլանը:

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ մոտ ժամանակներս Հունաստանի և Թուրքիայի միջև առճակատում չի լինի: Ոչ առանց երրորդ ուժերի աջակցության՝ Անկարան հասավ Աթենքի հետ հարաբերությունների բարելավման, ինչը գործնականում նշանակում է մարտական գործողությունների բացառում ՆԱՏՕ-ի երկու երկրների միջև:

Դրա համար որոշակի նախադրյալներ են ստեղծվել: Երկրաշարժերի շարքը, որը ցնցեց Թուրքիան 2023 թ. սկզբին, մեծապես նպաստեց երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Էրդողանին պետք էր վերականգնել երկիրը, հատկապես նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ և 2024 թ. տեղական ընտրություններից առաջ: Իսկ երբ կառավարությունը ձևավորվեց արևմտամետ կադրերով, Թուրքիան նույնպես չէր մտածում Հունաստանի հետ լուրջ հակամարտության մասին՝ նախընտրելով օգնություն ցույց տալ ուկրաինական նացիստներին (տե՛ս  Закономерный финал: крах «посредничества» Турции и новая реальность для Москвы): Միաժամանակ տեղի ունեցավ Վաշինգտոնի հետ Անկարայի ռազմական համագործակցության վերականգնում (տե՛ս Почему зять Эрдогана оказался на борту крупнейшего авианосца США?): Այժմ էլ կարելի է արձանագրել, որ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա հենվելու փորձերին՝ Հունաստանը քաղաքական ձախողում է ունեցել և ստիպված է դիմել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Դրան նպաստեց Մեծ Բրիտանիան: Նոյեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը անսպասելի չեղյալ հայտարարեց Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպումը, որը ժամանել էր Լոնդոն: ԶԼՄ-ները պնդում էին, որ պատճառը Աթենքի և Լոնդոնի վաղեմի բախումն է Պարթենոնի քանդակների կապակցությամբ, որոնք Հունաստանից տարվել են XIX դարի սկզբին և պահվում են Բրիտանական թանգարանում:

Դրանից քիչ առաջ՝ նոյեմբերի 23-ին, Անկարայում ստորագրվեց Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի համաձայնությունը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին (տե՛ս Турция и Великобритания спешат спасти Украину от военного поражения): Այդ համաձայնության մեջ հիշատակվում են համատեղ զորավարժությունները Միջերկրական ծովում և համատեղ աջակցությունը Ուկրաինային: Այսինքն՝ Մեծ Բրիտանիան հաստատեց աջակցությունը Թուրքիայի էքսպանսիային Միջերկրական ծովում և Ռուսաստանի դեմ պայքարի առաջնահերթությունը մարտական գործողությունների ուկրաինական թատրոնում:

Իսկ Հունաստանն ի՞նչ կապ ունի: Հունաստանը, ապավինելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, թշնամական հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ՝ դրանով իսկ խանգարելով ՆԱՏՕ-ի համախմբմանը Ռուսաստանի դեմ պայքարում: Չեղյալ հայտարարելով Միցոտակիսի հետ հանդիպումը՝ բրիտանացիները դիվանագիտական ճնշում գործադրեցին Հունաստանի վրա՝ հորդորելով նրան զիջումների գնալ Թուրքիայի հետ և այդպիսով կարգավորել հարաբերությունները:

Դեպքերի նման ընթացքը բնավ չդառնացրեց ԱՄՆ-ին, որի համար պայքարը Ռուսաստանի դեմ նույնպես առաջնահերթ խնդիր է: Դեկտեմբերի 8-ին պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչը պատասխանել է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալության հարցին.

«ԱՄՆ-ն մեծ բավականությամբ ողջունեց Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հանդիպումըՄիացյալ Նահանգները աջակցում է երկկողմ բանակցություններին բոլոր մակարդակներում, որպեսզի Հունաստանը և Թուրքիան համատեղ աշխատեն խաղաղության, անվտանգության ամրապնդման և տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ»:

Մի խոսքով, Հունաստանը միակողմանի զիջումների գնաց Թուրքիային հանուն ՆԱՏՕ-ի համախմբման: Փոխարենը Աթենքը ագրեսիվություն է դրսևորում ուրիշ ուղղությամբ՝ չսահմանափակվելով ռազմական ոլորտով: Դեկտեմբերի 4-ին Հունաստանի արտաքին գործոց նախարարության  Ուկրաինայի գծով արտակարգ լիազոր Սպիրիդոն Լամբրիդիսը ծանուցեց  2024 թ. փետրվարի 15-ին Աթենքում անցկացվելիք, Հունաստանի բիզնես համայնքի մասնակցությամբ, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովի մասին: Փաստորեն անտեղի չէ Հունաստանը հայտնվել Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների ցանկում: Թուրքիային Հունաստանի զիջումների և Կիպրոսի անօգնականության խորապատկերում (տե՛ս Азербайджан поставил под сомнение границы западноазиатского государства) փաշինյանականները, քողարկելով իրենց թրքասիրությունը (տե՛ս  «Ապագա կա». ինչպես է Փաշինյանը Հայաստանը քշում թուրքական աշխարհ), սկսեցին ջանասիրաբար առաջ մղել ռազմական համագործակցությունը հունական պետությունների հետ:

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնեց Կիպրոս: Պապիկյանը հանդիպումներ ունեցավ Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալլասի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: Իսկ դեկտեմբերի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն Հունաստանում էր, որտեղ բանակցություններ վարեց պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Նույն օրը Դենդիասը X սոցիալական ցանցում տեղեկացրեց Հունաստանի և Հայաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրի ստորագրման մասին: Պապիկյանը այցելեց նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, իսկ դեկտեմբերի 15-ին հանդիպեց Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Թանոս Դոկոսի հետ: Վերջապես, դեկտեմբերի 18-ին Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, տեղի ունեցան երկկողմ (հայ-հունական և հայ-կիպրական) և եռակողմ (հայ-հունա-կիպրական) խորհրդակցություններ, այնուհետև ստորագրվեցին 2024 թվականի ռազմական համագործակցության ծրագրերը, որոնք նախատեսում են տարբեր ձևաչափեր (Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս, Հայաստան-Հունաստան-Կիպրոս):

Բնականաբար փաշինյանականները դա համարում են հաջողություն: Բայց հարց է՝ իրենց հաջողությունը հաջողությո՞ւն է Հայաստանի համար: Մեր կարծիքով՝ փաշինյանականների ցուցադրական ռազմական համագործակցությունը հունական պետությունների հետ տեղեկատվական պղպջակ է, որը թաքցնում է Անդրկովկասի նկատմամբ համաշխարհային խաղացողների հեռուն գնացող պլանները:

Այսպես, փաշինյանականներն անողոք հանդիմանում են Ռուսաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության համար: Ինչպես արդեն նշել ենք, Աթենքը ցանկանում է մեծացնել առևտրաշրջանառությունը Անկարայի հետ: Սակայն Բաքվի հետ էլ պաշտոնական Աթենքը չի պատրաստվում տնտեսական պատերազմ վարել: Հունաստանը 2023 թ. հունվարից հուլիս ամիսներին մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումը 45,7 տոկոսով՝ համեմատած 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ: Այսինքն՝ Հունաստանը շատ լավ առևտուր է անում Ադրբեջանի հետ:

Իսկ քաղաքական ոլորտո՞ւմ: Այստեղ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է: Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳՆ ղեկավար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ: Ուշագրավ է, որ ի տարբերություն հայկական ԱԳՆ-ի, հունական ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում, որոնք մեծ նշանակություն ունեն Բալկանների ու Անդրկովկասի համար:

Գերապետրիտիսը տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին թուրք-հունական Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի արդյունքների մասին, իսկ Միրզոյանը ողջունել է թուրք-հունական հարաբերությունների առաջընթացը: Դե հիմա մտածեք. հայ նախարարը ողջունում է Հունաստանի հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ. Հայաստանի թշնամո՞ւ: Այդ դեպքում հարց է ծագում. արդյոք հայ-հունական համագործակցությունը շիրմա չէ ծածկելու համար Հայաստանի աստիճանական կապիտուլյացիան թուրք-ադրբեջանական տանդեմին նույն այն Լոնդոնի պարոն Ռիչարդ Մուրի արթուն հսկողության տակ:

Հետ չեն մնում նաև Մուրի հայ հաճախորդները: Ուզում ենք հիշեցնել նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը.

«Մենք ունենք  արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ  պետականության ինստիտուտներ պահելու և  զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում,  համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք  է և հարված։ Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել»:

Իսկ ահա թե ինչպես է նոյեմբերի 28-ին այդ միտքն ավելի մեղմ արտահայտել լրագրողների մոտ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը.

«Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են ի՞նչ անեն: Ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետություն կա, որի պետական ինստիտուտները գործում են, արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է»:

Ի նպաստ Մեծ Բրիտանիայի՝ Ղարաբաղը հանձնած և տեղի հայերին դավաճանած փաշինյանականները գնում են Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացման բնավ ոչ հանուն դիմակայության թուրք-ադրբեջանական տանդեմին: Լինելով կախյալ վիճակում արտաքին ուժերից՝ նրանք գործում են այնպես, ինչպես իրենց թելադրում են Լոնդոնից ու Վաշինգտոնից: Հենց անգլո-թուրքական բլոկում են գրել սցենարը Անդրկովկասի համար, որում յուրաքանչյուրին հատկացված է իր դերը: Մեծ Բրիտանիան ավանդաբար պաշտպանում է թուրք-ադրբեջանական տանդեմին և նրա քաղաքականությունը: Իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը խաղում են Թուրքիայի հակառակորդների ու Հայաստանի բարեկամների դերը: Իրականում Մեծ Բրիտանիան և նշված չորս երկրները զբաղված են դիմակայության նմանակմամբ, որովհետև նրանց երկու գլխավոր նպատակները համընկնում են, այն է՝ արևմտյան բլոկի համախմբում և Հայաստանից Ռուսաստանի դուրսմղում:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Տարածաշրջան Հունաստան Կիպրոս Թուրքիա Հայաստան Ադրբեջան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին