ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական թափանցիկության հարցով բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: Գրում է Gazeta.ru-ն:
Լունգեսկուն հավելել է, որ դաշինքը ռուսական կողմին առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել, բայց պատասխան չի ստացել:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը չէր համաձայնվել կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ռազմական գործունեությունը սահմանափակելու և Արևելյան Եվրոպայում զորավարժություններից հրաժարվելու մասին Ռուսաստանի առաջարկությանը: