Իրանական լրատվամիջոցները հայտնել են Իրանի կենտրոնական Քերման քաղաքում չորեքշաբթի տեղի ունեցած երկու պայթյունի մասին, հայտնում է Mehr-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։
Պայթյունի պատճառների կամ զոհերի թվի մասին դեռ մանրամասներ չեն հաղորդվում։
Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։
Որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել «գազի պարկուճների» պատճառով։
Վերջին տվյալներով, տուժել է 10 մարդ։
Առաջին պայթյունից անմիջապես հետո որոտացել է երկրորդը։