f

Անկախ

ՀՀ-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում. Պարսյանի հոդվածը՝ IRNA-ում


Իրանի պետական լրատվական գործակալությունում The Islamic Republic News Agency (IRNA) պարսկերենով լույս է տեսել տնտեսագետ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում» թեմայով։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը.

«Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն հազարամյակներ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ և անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունության և բարգավաճման կարևոր գործոններից մեկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և նախագծերը մշտապես բարելավման կարիք ունեն, և դրանցից մեկի մասին հայտարարվեց 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեցին Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատեսություն բացելու մասին։ Հենց Թավրիզում հայկական հյուպատոսության բացման հնարավորությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իրանական իշխանությունները հակված են բազմավեկտոր և երկարաժամկետ արտաքին և ներքին քաղաքականություն վարել։

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի հյուպատոսական սպասարկման տարածքը ընդլայնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվումՙ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգներ, ինչը կնպաստանի այս տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը և ամրապնդմանը։ Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն երկու հյուպատոսություններՙ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները։

Հարկ է հիշեցնել, որ 1920 թվականին Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն Խորհրդային միության կազմավորումից հետո այն լուծարվել է։ Հետևաբար, հյուպատեսության բացումը կարելի է դիտարկել նաև երկու եղբայրական ժողովուրդների միջև պատմական և ավանդական կապերի վերականգման ուղղված կարևոր քայլ։

Թավրիզում հայկական հյուպատեսության բացումը պետք է դիտարկել Կապանում (Սյունիք, Հայաստան) Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատեսության բացելու(2022թ․) հայելանման պատասխանը։ Հայկական և իրանական հյուպատեսությունների բացումը առաջին հերթին քաղաքական և անվտանգային  բաղադրիչ ունի և ուղղված է հյուսիս-հարավ միջանցքի ապահովմանը։ Անշուշտ այն կարող է զսպել թուրք-ադրբեջանական այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ են․ այլ երկրների ապակառուցողական և ագրեսիվ պահվածքը և քարոզչությունը, որն ուղղված է Հայաստանի և Իրանի դեմ, պետք է կասեցնել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական։ Եվ առհասարակ Հայաստանի տարածքով միջանցք ցանկացող երկրները, արդյո՞ք պատրաստ են իրենց երկրի տարածքով նման միջանցքներ տալ այլ երկրներին, կարծում եմ, որ ոչ։

Թավրիզում և Կապանում գործող հյուպատոսությունները կարող են ուղղակի կամ անուղղակի եղանակով նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին, մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության և իրանական 3 ընկերությունների միջև ստորագրվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ իրանական կողմը կառուցելու է Ագարակ(Իրանի սահմանից)-Վարդանիձոր-Քաջարանի թունել ճանապարհահատվածը՝ 32կմ (Սյունիք, Հայաստան)։ Հայաստանի այս տարածաշրջանում իրանական շինարարական ընկերությունների գործունեությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային և քաղաքական նշանակություն ունի։ Հիշեցնեմ, որ թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հենց Ագարակով(Մեղրիով) էի նախատեսում անցակցնել այսպես կոչված «միջանցքը»։ Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունները կարող են ներգրավել Թավրիզից, սահմանակից այլ շրջաններից աշխատուժ, տեխնիկա, սարքավորումներ և շինանյութեր, ինչը կխթանի տնտեսական ակտիվությունը այս տարածաշրջանում։

Безнный.jpg (76 KB)

Միանշանակ է նաև, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել շուրջ 526 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2017 թվականի համեմատ ավելի է 3 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ ավելի է 20 տոկոսով․ Իրանից Հայաստան են ներկրվում հիմնականում բնական գազ, շինանյութ, երկաթեղեն, կաթնամթերք, չոր և թարմ մրգեր, լոլուկ և այլն։ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թվականի համեմատ ավելի է 56,1 տոկոսով․ Հայաստանից Իրան արտահանվում են հիմնականում էլեկտրաէներգիա, մետաղի ջարդոն, սիգարետ, տավարի միս, գառ և այլն։

Այսինքն՝ կարելի արձանագրել, որ իրանական ապրանքների արտահանման աճի տեմպը ավելի մեծ է, քան հայկականը։ Անշուշտ, իրանական ապրանքների արտահանմանը էապես նպաստել է Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ, որի անդամ է նաև Հայաստանը և միակը, որն ունի ցամաքային կապ Իրանի հետ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնաագիրը, որի շնորհիվ իրանական 306 ապրանքներ զրոյական մաքսատուրքերով կարող են արտահանվել Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Նախատեսվում է, որ 2024 թվականին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա մշտական։

Безымянный.jpg (48 KB)

Միաժամանակ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և երկու երկրներում հյուպատոսությունների բացումը կնպաստեն կոոպերացիոն կապերի զարգացմանը, մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում իրանական լոլիկը, կաթնամթերքը Հայաստանում վերամշակվում են և արտահանվում  ԵԱՏՄ և այլ եվրոպական երկրներ։ Տեղին է նշել, որ Հայաստանը ազատ առևտի համաձայնագրեր ունի նաև Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում վերամշակված ապրանքները կարող են արտահանվել այն երկրներ, որոնք փակել կամ սահմանափակել են իրանական ապրանքների ներկրումը։

Անշուշտ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը կարող է սպասարկել նաև իրանցի և հայ զբոսաշրջիկների այցերը՝ նրանց ապահովելով տեղեկատվությամբ և այլ հյուպատոսական այլ ծառայություններով։ Ամեն տարի ավելի քան 200 հազար իրանցիներ իրենց հանգիստ են կազմակերպում Հայաստանում, միաժամանակ Իրանը, մասնավորապես՝ Թավրիզ կարող է հանդիսանալ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների մեկը՝ հաշվի առնելով  հայ-իրանական պատմական և հարուստ ժառանգության առկայությունը․ սա նոր կխթանա կդառնա երկու երկրների միջև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։

Իրանահայության կողմից իրականացվող ակտիվ և արդյունավետ ծրագրերին զուգահեռ ներկայում պետք է քայլեր իրականացնել Հայաստանի և Իրանի միջև կրթական, մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ հյուպատոսարանները պետք է իրենց շուրջ համախմբեն մտավորականությանը, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին, կազմակերպեն փոխադարձ այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը թույլ կտա ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ գործնական շփվել միմյանց հետ։

Ամփոփելով` պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների խորացումը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այդ հարաբերությունները հիմնված են արժանապատվության, իմաստության և փոխշահավետության սկզբունքների վրա։ Հայ-իրանական համատեղ ծրագրերի արդյունքներից կարող են օգտվել ոչ միայն տարածաշրջանի, նաև այլ երկրները։

Սուրեն Պարսյան Իրան Հայաստան տնտեսական կապեր

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին