f

Անկախ

Մակադամիա. ծագումը,  օգտակար և վնասակար հատկությունները, կիրառությունը


Աշխարհի ամենաթանկ ընկույզը, որն աճում է Ավստրալիայում, մակադամիան է: Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ և վիտամիններ, որոնք հատկապես օգտակար են մաշկի և մազերի համար։

Մակադամիան  ոչ շատ բարձր, մշտադալար ծառ է՝ երկարավուն տերևներով։ Գրեթե իդեալական ձև ունեցող մակադամիա  ընկույզի միջուկը թաքնված է կոշտ կեղևի տակ: Բայց արժե փորձել հասնել ուտելի մասին՝ պտուղներն ունեն ազնիվ համ, յուրահատուկ քիմիական բաղադրություն և հատկություններ։ Ստորև կպատմենք, թե ինչ օգուտներ կարող է  բերել մակադամիայի ընկույզը օրգանիզմին, և արդյոք կան հակացուցումներ:

Մակադամիա  ընկույզի պատմությունը

Բույսն աճում է արևադարձային կլիմայով շրջաններում և համարվում է «ամենաքմահաճներից»  մեկը՝ այն հաճախ հարձակման է ենթարկվում վնասատուների կողմից, բացի այդ  ծառը պտուղ է տալիս տնկելուց հետո միայն  տասներորդ տարում: Հենց այս իրողություններն են այս  պտուղները դարձնում համեմատաբար հազվադեպ և բարձրացնում դրանց արժեքը։

Մակադամիան առաջին անգամ նկարագրվել է 150 տարի առաջ: Նրա հայրենիքը Ավստրալիան է։ Ժամանակի ընթացքում մշակվեցին բույսի համեմատաբար ոչ պահանջկոտ  սորտեր, որոնք հնարավորություն տվեցին այն ավելի լայն տարածել՝ Հավայան կղզիներ, Բրազիլիա և Հարավային Աֆրիկա: Բայց հիմնականում մակադամիան դեռ աճում է Ավստրալիայում:

Ի դեպ, Ավստրալիայի բնիկներն  այս ընկույզն այլ կերպ են անվանել, իսկ ժամանակակից «մակադամիա» անունը պտղին տվել է  Ավստրալիայի ֆլորան ակտիվորեն ուսումնասիրող կենսաբան Ֆերդինանդ ֆոն Մյուլերը: Նա համեղ ընկույզն անվանել է իր ընկեր և գիտնական  Ջոն Մաքադամի անունով։

Կալորիականությունը

Կալորիաների  պարունակությունը 100 գ-ում՝  720 կկալ,

Սպիտակուցներ՝ 7,9 գ., 

Ճարպեր՝ 75,8 գ.,

Ածխաջրեր՝ 5.2 գ:

Մակադամիայի օգտակար հատկությունները

Մակադամիա ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր։ Այն պարունակում է մեծ քանակությամբ E, PP և B խմբի վիտամիններ, ինչպես նաև մակրո և միկրոտարրեր, ինչպիսիք են կալցիումը, սելենը, պղինձը, ֆոսֆորը, ցինկը, կալիումը: Մյուս ընկույզների նման, մակադամիան ևս  ճարպաթթուների բարձրպարունակություն ունի:

Սննդի մեջ մակադամիայի կանոնավոր օգտագործումը կօգնի նվազեցնել մաշկային խնդիրները, կարգավորել մաշկի գույնն ու յուղոտությունը, ինչպես նաև բարելավել մազերի վիճակը սննդարար ճարպերի շնորհիվ:

Նիհարելու համար կարող եք օրվա ընթացքում սննդի մեկ ընդունումը փոխարինել մի բուռ մակադամիա ընկույզով, որը կլրացնի պակասող էներգիան և կնվազեցնի ախորժակը։ Իսկ  ընկույզի մեջ պարունակվող Օմեգա-3-ը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, այս  պտուղները կարող են օգտակար լինել  սրտի և անոթային հիվանդությունների կանխարգելման համար: Մակադամիայում առկա կալցիումի մեծ քանակությունը օգտակար կլինի հոդերի և ոսկորների որոշ հիվանդությունների դեպքում։

Մակադամիայի օգտակարությունը  տղամարդկանց համար

Համաձայն մի ուսումնասիրության՝  մակադամիայի ընկույզների կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Եվ դա նույնքան արդյունավետ է, որքան հատուկ ցածր յուղայնությամբ դիետան:

Շատ տղամարդկանց մոտ խնդիրներ են առաջանում աղեստամոքսային համակարգի հետ, ինչը սթրեսի և վատ սնվելու հետևանք է: Մակադամիա ընկույզը հարուստ է  սննդային մանրաթելերով, որոնք օգնում են մեղմորեն կարգավորել մարսողությունը:

Մակադամիայի օգտակարությունը  կանանց համար

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մարմնում առաջացնում են ռեակցիաներ, որոնք բացասաբար են անդրադառնում մաշկի ծերացման գործընթացի վրա: Մակադամիայի ընկույզում պարունակվող բնական բաղադրիչները, ինչպիսիք են սկվալանը և տոկոտրիենոլները, կարող են պաշտպանել մաշկը այս գործընթացներից: Իսկ մակադամիայի յուղը պարունակում է արժեքավոր ճարպաթթուներ, որոնք հաճախ ներառված են մաշկի և մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցների մեջ։ Բացի այդ, այն հաճախ օգտագործվում է որպես բուժիչ բալասանների բաղադրիչ՝ վերքերը բուժելու և գրգռվածությունը թեթևացնելու համար:

Մակադամիայի օգտակարությունը  երեխաների համար

Մակադամիան պարունակում է Օմեգա-9 ճարպաթթուներ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են աճող օրգանիզմին և օգտակար են ուղեղի արդյունավետ աշխատանքի համար: Դրանց օգտագործումը մեծացնում է կենտրոնացումը, բարելավում է հիշողությունը և տրամադրությունը։ Դպրոցականներին և ուսանողներին խորհուրդ է տրվում այս ընկույզն  ուտել հատկապես մտավոր ծանրաբեռնվածության շրջանում, օրինակ՝ քննաշրջանի ընթացքում:  Այնուամենայնիվ, նախքան ձեր երեխայի սննդակարգում մակադամիան ավելացնելը ցանկալի է խորհրդակցել մանկաբույժի հետ, քանի որ այն կարող է նաև ալերգիայի պատճառ դառնալ:

Մակադամիայի վնասակարությունը

Այս ընկույզը ամենաբարձր կալորիականությամբ ընկույզներից է, ուստի օրական առավելագույն քանակությունը մի փոքր բուռ է: Հնարավոր է անհատական ​​անհանդուրժողականություն ընդեղենի նկատմամբ, ուստի ալերգիայով տառապողները պետք է զգույշ լինեն մակադամիա օգտագործելիս: Նույնը վերաբերում է կրծքով կերակրող կանանց, քանի որ երեխայի մոտ կարող է առաջանալ ռեակցիա։ «Խորհուրդ չի տրվում մակադամիա ուտել ստամոքսի, աղիքների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի հիվանդությունների սրացման  փուլում»,- ասում է  դիետոլոգ  Ալեքսանդր Վոյնովը։

Մակադամիայի կիրառությունը բժշկության մեջ

Մակադամիայից ստանում են կոսմետիկ յուղ, որն ունի կնճիռները հարթելու և վնասված մաշկի վերականգնումն արագացնելու հատկություն։ Այն նաև օգտագործվում է մազերի ֆոլիկուլները ամրացնելու համար։

«Այս ընկույզն  օգտակար է դիստրոֆիայով տառապող մարդկանց սննդակարգում ներառելու համար։ Մակադամիան կօգնի վերականգնել ուժերը հղիության ընթացքում և  երկարատև հիվանդություններից հետո,-խորհուրդ է տալիս Ալեքսանդր Վոյնովը։ — Իզուր չէ, որ մակադամիան ավստրալացի աբորիգենների սննդակարգի ավանդական բաղադրիչն է: Նրանք այս ընկույզը տալիս են ֆիզիկական զարգացման հապաղում ունեցող  երեխաներին, ինչպես նաև հիվանդներին»։

Այս ընկույզում կալցիումի, կալիումի և երկաթի բարձր պարունակությունը կարող է օգնել նվազեցնել քաղցրի կարիքը: Գոյություն ունի վարկած, ըստ որի՝ քաղցրավենիք ուտելու ցանկությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է սննդակարգում ճարպերի և հանքանյութերի պակասով։ Մի բուռ ընկույզը կարող է շատ ավելի առողջարար աղանդեր լինել:

Մակադամիայի կիրառությունը  խոհարարության մեջ

Մակադամիան քաղցր համ ունի և օգտագործվում է աղանդերի և աղցանների պատրաստման համար։

Մրգային աղցան մակադամիայով

Առողջ և էներգիա հաղորդող  աղցան, որը նույնիսկ շաքար կամ այլ քաղցրացուցիչներ ավելացնելու կարիք չունի:

Բանան- 1 հատ.

Տանձ- 2 հատ.

Ելակ -1 բուռ

Մակադամիա -1 բուռ:

Կլպել, կտրատել և սառեցնել բանանը։ Մնացած թարմ մրգերը մանր կտրատել։ Սառեցված բանանն ու ընկույզը մանրացնել բլենդերով, մրգային աղցանը խառնել բանանա-ընկույզային  սոուսով։

Ինչպես ընտրել և պահել մակադամիան

Լավագույն տարբերակը կեղևով մակադամիա գնելն է: Բայց մակադամիան կեղևազրկելը բավականին բարդ է: Ամեն դեպքում, գնելիս ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին և հնարավորության դեպքում ընտրեք վակուումային հերմետիկ փաթեթավորմամբ տարբերակը: 

Միջուկը պետք է հավասարապես նույն գույնն ունենա՝ առանց բորբոսի նշանների և հոտի:  Եթե կեղևով միջուկը թափահարելիս խշխշում է, նշանակում է, որ շատ է չորացել: 

Կեղևով ընկույզը կարելի է պահել մոտ մեկ տարի զով, չոր տեղում: Կեղևազրկելուց հետո միջուկները պետք է փաթեթավորել վակուումային տոպրակների մեջ և պահել 0-ից 5 աստիճան ջերմաստիճանում։ Նման փաթեթավորման մեջ դրանք ուտելի են մնում մինչև վեց ամիս, առանց վակուումի՝ 1-3 ամիս։

Օրական որքա՞ն մակադամիա կարելի է ուտել

 Մակադամիայի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել ոչ ցանկալի կողմնակի բարդություններ:  Առողջ, չափահաս մարդը, որը չունի սննդային հակացուցումներ, կարող է օրական օգտագործել 30-45 գ մակադամիա (սա մոտավորապես 8-10 կեղևազրկված ընկույզ է):

 

Աղբյուրը՝ www.kp.ru

 

 

առողջություն առողջ սնունդ խմբագրի ընտրանի մակադամիա Բաղադրատոմս

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին