Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռասուլ Մուսավին հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի դեսպանները վերսկսել են իրենց դիվանագիտական ծառայությունը երկու մայրաքաղաքներում։
Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոհադամն այսօր մեկնել է Իսլամաբադ։
«Ես մեկնում եմ Թեհրան»,- իր հերթին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանում Պակիստանի դեսպան Մուհամեդ Մուդասիր Տիպուն։