ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն ու Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի տնօրեն Դեյվիդ Բարնեան մտադիր են Եվրոպայում հանդիպել Կատարի վարչապետ (նաև արտգործնախարար) Շեյխ Ալ Թանիի հետ, որտեղ նրանց կմիանա նաև Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելը: Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ Եգիպտոսի ներկայացուցիչը հանդիպմանը կներկայացնի «ՀԱՄԱՍ»-ի շահերը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվելու է նոր զինադադար հաստատելու և զինյալների կողմից պատանդներին ազատ արձակելու հարցը։