Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արձագանքը Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հնարավոր պայմանավորվածության վերաբերյալ անընդունելի է Իսրայելի համար։ Այս մասին հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենին
«Համասի պատասխանն այնպես է ձևակերպվել, որ Իսրայելը հրաժարվի դրանից։ Նրանց դիրքորոշումը կհանգեցնի պատերազմի շարունակմանը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ իսրայելական զորքերը շուտով կտեղակայվեն Գազայի այլ հատվածներում:
Միջազգային միջնորդների մասնակցությամբ գործարքը նախատեսում է պահվող պատանդների փուլային փոխանակում պաղեստինցի բանտարկյալների հետ, հրադադարներ և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարում։