Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 10-14 օրից: Այս կանխատեսումը ներկայացրել Է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:
«Մենք ենթադրում ենք, որ նոր տիպ կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի մոտավորապես 10-14 օրից,-փետրվարի 3-ին փորձագետի խոսքը մեջբերել Է «Սինա ցայցզին» պորտալը:-Բայց մենք պետք Է առաջվա պես ուժեղացնենք դրա տարածումը զսպելու կանխարգելիչ միջոցառումները, չի կարելի թուլացնել զգոնությունը»:
Չժուն Նանշանը հավելել Է, որ «ներկայում կորոնավիրուսի տարածումը դեռեւս աճի փուլում Է», սակայն, չինացի մասնագետների կանխատեսումների համաձայն, «համաճարակը չի հասնի համազգային մակարդակի եւ կմնա տեղային»: Հունվարի 25-ին հատուկ հանձնաժողովի ղեկավարը ենթադրում Էր, որ կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 7-10 օրից: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի՝ փետրվարի 3-ին հրապարակված հայտարարության մեջ, Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել Է մինչեւ 17 205, մահվան դեպքերի քանակը հասել Է 361-ի: Ընդ որում, 2 296 մարդու վիճակը գնահատվում Է՝ ծանր, 475 հիվանդ դուրս Է գրվել հիվանդանոցներից: Ընդհանուր առմամբ արձանագրվել Է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես հետեւում Է գերատեսչության հայտարարությունից, միայն փետրվարի 2-ին Չինաստանում հաստատվել Է հիվանդանալու 2 829 նոր դեպք եւ մահվան 57 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հաստատված դեպքերի քանակը գերազանցել Է 150-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: