f

Անկախ

«Աջակցության այս նախագիծը ժամանակավրեպ է և առանձնապես չի լուծելու գործազուրկ դարձած մանկավարժների խնդիրները». մանկավարժ


Կառավարությունը նախատեսում է աշխատանքից բարձրագույն կրթություն չունենալու  պատճառով հեռացված  միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին մասնագիտական գործունեությունը շարունակելու հարցում աջակցել: Հանրային քննարկման է դրված նախագիծ, որով նախատեսվում է դպրոցից հեռացված ուսուցիչներին կամավոր ատեստավորմանը նախորդող վերապատրաստմանը  մասնակցելու, ինչպես նաև բուհ դիմելու և պետական ֆինանսավորմամբ մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել (ուսման վճարը սկսած 2-րդ կիսամյակից փոխհատուցվելու է 60 և ավել տոկոս ՄՈԳ ապահովելու դեպքում): Նախագծով առաջարկվող հնարավորությունից օգտվելու համար ուսուցիչները կունենան 3 ամիս ժամանակ: 

Հիշեցնենք՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները 2023-ի սեպտեմբերից  զրկվել են դպրոցում դասավանդելու հնարավորությունից: Նախարարության հիմնավորումն այն է, որ նրանց 12 տարի ժամանակ է հատկացվել բարձրագույն կրթություն ստանալու, իսկ 2021-ից ի վեր նաև կամավոր ատեստավորում անցնելու և աշխատանքը պահպանելու համար: 1300 միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներից 894-ը դիմել էր ատեստավորման համար, նրանցից 354-ը հաղթահարել է պահանջված շեմը: Մյուս մանկավարժները զրկվել են դասավանդելու հնարավորությունից: 

«Անկախի» հետ զրույցում Փարաքարի միջնակարգ դպրոցի արդեն նախկին շախմատի ուսուցչուհի Վարդուհի Ասատրյանն ասում է, որ աջակցության այս նախագիծը ժամանակավրեպ է և առանձնապես չի լուծելու գործազուրկ դարձած մանկավարժների խնդիրները: Ասատրյանի խոսքով՝ աջակցության նախագծում անհստակությունները շատ են: Ուսուցիչներին հուզող խնդիրներից է այն, թե բուհ դիմելու դեպքում որ կուրսից են սկսելու իրենց ուսումը: «10 և ավել տարվա մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչն ի՞նչ պետք է սովորի բուհում: Այդ ամենը ձևական է: Եվ գոնե այդ մարդիկ 3-րդ կուրսից ուսումը սկսելու հնարավորություն պետք է ունենան»,- ասում է Ասատրյանը:

Նա  նաև շեշտում է՝ աշխատանքից և ապրուստի հնարավորությունից զրկված ուսուցիչը ստիպված է լինելու այլ աշխատանքի մասին մտածել: Եվ այդ պարագայում ավելի է դժվարանալու զուգահեռաբար ուսում ստանալու հնարավորությունը: Հետևաբար  ճիշտ կլիներ, որ ԿԳՄՍ նախարարությունն  ուսուցիչներին հնարավորություն տար շարունակել աշխատանքը և զուգահեռաբար օգտվել աջակցության ծրագրից:  Ասատրյանը մատնանշում  է՝ թափուր մնացած հաստիքների համար արդեն մրցույթներ են հայտարարվել: Եվ կրթություն ստանալու կամ ատեստավորվելու պարագայում ուսուցիչն այլևս երաշխիք չունի, որ թափուր հաստիք կլինի և կկարողանա նորից դասավանդել: «Բնակավայրեր կան, որտեղից մանկավարժը այլ վայրեր գնալ չի կարող դասավանդելու համար»,- ասում է նա: Ձևական է համարում նաև դպրոցում առկա այլ՝ բարձրագույն կրթություն չպահանջող հաստիքների համար դուրս մնացած ուսուցիչների թեկնածությունը դիտարկելը: Նա ընդգծում է՝ նման ազատ հաստիքներ գրեթե չկան դպրոցներում, լինելու պարագայում էլ քիչ է հավանական, որ ուսուցիչների մասնագիտական կարողությունները կհամապատասխանեն հաստիքին ներկայացվող պահանջներին:

Ասատրյանի  համոզմամբ՝ ԿԳՄՍՆ հիմնավորումները, թե տասը տարուց ավել ժամանակ են ունեցել ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանալու և ուսուցչին ներկայացվող կրթական ցենզն ապահովելու համար, տեղին չեն: «Երբ վերջին անգամ նախարարի հետ հանդիպեցինք, ինքս այդ հարցը բարձրացրի, որ ցածր վարձատրությունը մեզ հնարավորութփյուն չի տվել ուսման ծախսերը հոգալու, այդ պատճառով էլ ընձեռված 10 տարիները չենք կարողացել օգտագործել: Անգամ իմ օրինակն  եմ բերել.  ինքս 12 տարի առաջ փորձել եմ բուհում կրթությունը շարունակել, կոռուպցիոն խնդրի բախվել ու հրաժարվել»,- ասում է Ասատրյանը՝ հավելելով՝ եթե ցանկանում ենք դրսի փորձը տեղայնացնել, ոլորտի պատասխանատուները պետք է հաշվի առնեն, որ այլ երկրներում ուսուցիչը կամ բարձր աշխատավարձ ունի, կամ էլ սովորաբար պետությունը ուսուցչին իր իսկ սահմանած հնարավորություններից օգտվելու պայմաններ է ապահովում: «Այսքան ժամանակ որևէ հարց մեր օգտին չի լուծվել»,- ասում է նա՝ մտավախություն հայտնելով, որ ԿԳՄՍՆ գործողությունները միտված են արդարացնելու ուսուցիչների հեռացումը: 

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, Ասատրյանն ասում է, որ մեկ անգամ է հնարավորություն ունեցել մասնակցելու ատեստավորմանը, բայց բազում խնդիրներ է դուրս բերել: «Ինքս  բազմիցս փաստեր եմ ներկայացրել նախարարին, որ եթե տեղյակ չէ,անձամբ տեղեկանա: Մինչև հիմա մենք չգիտենք՝  կուղղվեն արդյոք թեստերում առկա խնդիրները:,- ասում է Ասատրյանը:-Շախմատի ուսուցիչների ատեստավորման թեստը գրոյսմաստերական մակարդակի էր, անգամ  շախմատի մարզիչների համար է բարդ, երբ ցույց ենք տալիս: Դպրոցում դասավանդելու համար երբեք նման բարձր պահանջներ չեն ներկայացվել, պարբերաբար լիցենզավորվել եմ  բարձր միավորներով՝  2-4-րդ դասարաններում դասավանդելու համար: Եվ իմ լիցենզիան, որի վրա նախկին նախարար Վահրամ Դումանյանի ստորագրությունն է, ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսը:  Էլ չեմ ասում ժամանակի խիստ սահմանափակումը և մեծաքանակ սխալները, որը մեզանից շատ ժամանակ է խլել: Օրինակ, մի թեստի 4 պատասխաններից 3-ը ճիշտ էին, բայց պետք է մեկն ընտրեինք որպես ճիշտ, նման հարցերի վրա երկար եմ մտածել, արդյունքում հարցերի մի մասին ընդհանրապես անդրադառնալ չեմ հասցրել, պատահականության սկզբունքով եմ նշել: Արդյունքում ուսուցիչները, որ ինձանից մի քանի անգամ պակաս են միավոր հավաքել, շարունակում են դասավանդել  և երկրորդ ատեստավորման հնարավորություն ունեն, քանի որ բարձրագույն կրթություն ունեն, իսկ ես այլևս չեմ դասավանդում»: 

Ասատրյանը համոզված է՝ եթե ատեստավորումը կոչված լիներ ուսուցչի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ստուգմանը, ցանկացած ստաժավոր ուսուցիչ կկարողանար առնվազն նվազագույն արդյունք ապահովել: «Իսկ այս թեստերը կոչված էին ուսուցչին ձախողման տանելու: Այնտեղ ամենագլխավորը ժամանակային խիստ սահմանափակումն էր, որը չէր համապատասխանում առաջադրանքների քանակի և բարդության հետ»,- ասում է նա: 

Ասատրյանն ասում է՝ եթե իմանար, որ իր գործազրկությունից կշահեն պետությունն ու աշակերտները, կհամակերպվեր իրողության հետ: Սակայն տեսնում է, որ ամենուրեք կրթության որակի առումով խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել. Շատ դպրոցներում աշակերտները հեռավար են մի շարք առարկաներ ուսումնասիրում, որոշ տեղերում էլ ոչ մասնագետ, այլ որոտում բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներն են փոխարինում: «Օրինակ՝ շախմատ դասավանդելու համար երգի, տեխնոլոգիայի ուսուցիչները պետք է լիցենզավորվեն: Իսկ ես, որ տիրապետում եմ այդ առարկային, իմ սաները մշտապես մարզային օլիմպիադաներում առաջին հնգյակում են տեղ զբաղեցրել, զրկվել եմ դասավանդելու իրավունքից»,- ասում է նա: 

10 տարվա փորձով մանկավարժն ասում է, որ նախկինում   մի քանի անգամ մտածել է դպրոցը թողնելու մասին, քանի որ 30-40 հազար դրամ աշխատավարձ էր ստանում: «Բայց այնքան շատ եմ սիրել իմ աշակերտներին, որ դա ինձ անընդհատ հետ է պահել: Ինձ բավարարված եմ զգացել, որ կարողացել եմ այդ բարդ առարկան իմ աշակերտներին մատչելի ներկայացնել, որ սիրով են սպասել իմ դասաժամին,- ասում է Ասատրյանը:- Եթե մարդ իր գործի նվիրյալն է, թող իր աշխատանքը կատարի և դրանով իր ներդրումն ունենա երկրի զարգացման գործում: Նվիրյալներին ոչ կոմպետենտ մարդկանցով փոխարինելով կրթության որակն է տուժելու: Իսկ ինչքան մեր կրթական ցենզն իջնի, այդքան մեր թշնամու առաջ խոցելի ենք լինելու»: 

Ասատրյանը մտադիր է դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Ասում է՝ մի շարք մանկավարժներ արդեն հայց են ներկայացրել ընդդեմ ԿԳՄՍՆ-ի, առաջիկայում ինքն էլ այդ քայլին կդիմի: «Ուսուցչի արժանապատվության ու համբավի հետ են խաղում: Մենք կորցրել ենք տարիների աշխատանքով ձեռք բերած անունը, պատիվը: Շատերն ինքնակամ դուրս են եկել  դպրոցից այս անպատվությունից խուսափելու համար: Բայց մենք քաջություն ենք գտել ու պայքարում ենք»,- ասում է նա:


 

ԿԳՄՍՆ դպրոց կամավոր ատեստավորում ուսուցիչ հանրակրթություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին