f

Անկախ

ԱՐԱՐՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունը հայտնեց իր գործունեության մեկնարկի մասին և ներկայացրեց երկրի առաջընթացի իր տեսլականը 


4 հունիսի 2020թ., Երևան:  ԱՐԱՐՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունը  Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ:

Նախաձեռնության անդամները մտահոգված են այն իրողությամբ, որ այսօր լրջորեն վտանգված  են  երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, երկրի տնտեսությունը,  բնակչության սոցիալական վիճակը,  իրավական  պետության հիմքերը, ազգային մշակույթը,  հայ ընտանիքի բարոյական սկզբունքները, կրթությունը, գիտությունը, անգամ՝ երկրի միջազգային հեղինակությունը:

Այս ամենով հանդերձ, ԱՐԱՐՈՒՄ-ը վստահ է, որ առկա է հայության կարող ներուժ, կան կառուցողական լուծումներ՝ կուտակված և օրեցօր ավելացող խնդիրներին և սպառնալիքներին:  

Նախաձեռնողները համոզված են, որ համախմբման և համագործակցության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր խոչընդոտները:

ԱՐԱՐՈՒՄ-ը համարում է, որ պարտավոր ենք միասնաբար անցնել դժվարին այս ճանապարհը, համախմբելով նվիրյալներին և կառուցողական բոլոր ուժերը, ովքեր իրենց հայրենիքին տեր են զգում, ովքեր ԱՐԱՐՈՂ են:

Քաղաքացիական նախաձեռնության հետ են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեծ թվով մտավորականներ, ազգային և պետական գործիչներ, ազատամարտիկներ, հոգևորականներ և այլ ասպարեզների ներկայացուցիչներ:

ԱՐԱՐՈՒՄ-ը կոչ է անում բոլոր կարող ուժերին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները և գործել՝ հանուն 

Հայոց պետականության հզորացման, ազգային և համամարդկային արժեքների ներդաշնակության, հայ մարդու, հայ ընտանիքի կյանքի արժանապատիվ պայմանների ապահովման։

 

Նախաձեռնության անդամներ՝

 

Թաթուլ Մանասերյան

Լարիսա Ալավերդյան

Սասուն Պասկևիչյան

Կարինե Դանիելյան

Արման Նավասարդյան

Կարին Տոնոյան

Պավել Մանուկյան

 

  ԱՐԱՐՈՒՄ քաղաքացիական նախաձեռնություն Արցախի Հանրապետություն հայտարարություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին