Քննարկվում է Մեղրին փակելու հարցը։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Սյունիքի մարզպետարանից հայտնեցին, որ Մեղրիում կա 29 վարակակիր։ Նրանց թիվը կտրուկ ավելացել է վերջին մեկ շաբաթում։
Ըստ Մեղրիում շրջանառվող լուրերի՝ վարակակիրների թվի աճը պայմանավորված է նախորդ շաբաթ քաղաքում անցկացված ծննդյան խնջույքով։