f

Անկախ

«Հեզբոլլահը» 60 հրթիռային արկ է արձակել Իսրայելի զինվորականների ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական հարվածների


 «Հեզբոլլահ» շարժումը 60 հրթիռային արկերով հարված է հասցրել Իսրայելի զինվորականների շտաբի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։

Շարժումը նշել է, որ այս գնդակոծությունը տեղի է ունեցել՝ ի պատասխան փետրվարի 26-ին Լիբանանի խորքերում գտնվող Բաալբեկ քաղաքի շրջանում իսրայելական օդուժի հարձակման։ Ըստ լիբանանյան անվտանգության ուժերի պաշտոնյաների՝ ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի ընթացքում Իսրայելն առաջին անգամ է հարվածում Լիբանանի արևելքին։

«Հեզբոլլահը»ը հայտարարել է, որ Իսրայելը երեք հարված է հասցրել, սպանվել է խմբավորման երկու մարտիկ. հարվածներից մեկը բաժին է ընկել «Հեզբոլլահի» պարենամթերքի պահեստին:

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին նշել է, որ Բաալբեկի շրջանին հարված է հասցվել՝ ի պատասխան «Հեզբոլլահի» կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքի խոցման։

ԻՊԲ-ն նաև հայտարարել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկի՝ տեղի ստորաբաժանման ղեկավարի սպանության մասին, որին պատասխանատու է համարում Իսրայելի վրա մի շարք հարվածների համար:

ԻՊԲ-ն հավելել է, որ տասնյակ հրթիռային արկեր են արձակվել Լիբանանից դեպի Գոլանի բարձունքներ, որոնցից մի քանիսը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգից: Տուժածներ չկան:

Աշխարհում Իսրայել Լիբանան «Հեզբոլլահ» հրթիռակոծություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին