Լիբանանի հարավային բնակավայրերից մեկին իսրայելական օդուժի հարվածների հետևանքով մահացել է «Հըզբոլահ» խմբավորման չորս զինյալ, ևս երեք մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է «Սինհուան»:
Անանուն աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Լիբանանի հարավում գտնվող Ռամիա սահմանամերձ գյուղին հարվածը հասցվել է իսրայելական ինքնաթիռների մի քանի գրոհի հետևանքով: Զինվորական աղբյուրների համաձայն՝ Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Ռամիային, երեքն էլ՝ Այտա աշ-Շաաբ և Ջաբալ Բալաթ գյուղերին՝ ավերելով հինգ, վնասելով՝ 15 տուն: Նշվում է, որ իսրայելցիները նաև մոտ 40 արկ են արձակել հարավային Լիբանանի 9 քաղաքների և գյուղերի ուղղությամբ: