ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը NBC News-ին հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի կրակի դադարեցման մասին համաձայնության հասնել մինչև հաջորդ շաբաթվա Ռամադանը, այն բանից հետո, երբ զինյալ խմբավորումը Կահիրեում բանակցությունների ժամանակ ներկայացրել է պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր համաձայնագրի իր առաջարկը:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Եգիպտոսի մայրաքաղաքում մասնակցել է միջնորդների հետ բանակցությունների նոր փուլին և այժմ սպասում է Իսրայելի պատասխանին, ասել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Բասեմ Նաիմը:
«Հիմա ամեն ինչ կախված է ամերիկացիներից, եթե նրանք իսկապես ցանկանում են մինչև Ռամադանը հասնել կրակի դադարեցման, որպեսզի բավականաչափ ճնշում գործադրեն իսրայելցիների վրա»,- ասել է նա:
Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելը բոյկոտել է կիրակի օրը Կահիրեում Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններնը այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է դեռևս ողջ պատանդների ամբողջական ցուցակը ներկայացնելու մասին իր պահանջը:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել էչ Կահիրե՝ բանակցությունների համար, որը հայտարարել էին որպես համաձայնագրի հնարավոր վերջնական խոչընդոտ, որը կդադարեցներ մարտերը վեց շաբաթով: Սակայն վաղ երեկոյան իսրայելցիներից ոչ մի հետք չէր մնացել։