f

Անկախ

«Միր» քարտերի սպասարկումը արգելելու որոշումը լուրջ հետեւանքներ կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա․ տնտեսագետ


Ռուսական «Միր» քարտերի սպասարկումը Հայաստանում արգելելու որոշումը բավականին լուրջ եւ խորը հետեւանքներ կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ից Հայաստանի բանկոմատներում «Միր» քարտերն  այլեւս չեն սպասարկվի։ Բացառություն է միայն «ՎՏԲ Հայաստան» բանկը։ Պատճառը  Ռուսաստանի ֆինանսաբանկային ոլորտի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ են։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում մոտավորապես 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր։ 2022-ից հետո արդեն 2023-ին միայն ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար, այսինքն՝ մոտ 3-4 անգամ աճ ենք ունեցել այս ուղղությամբ։ Այդ 3,9 միլիարդից 3,1 միլիարդը առեւտրային նպատակով են փոխանցվել, այսինքն՝ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանում ապրանք, հագուստ ձեռք բերելու համար Ռուսաստանից փոխանցել են Հայաստան։ Անշուշտ, այդ 3,1 միլիարդի մի զգալի մասը փոխանցվել է հենց «Միր» քարտերի միջոցով»,- նշեց Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ «Միր» քարտերի միջոցով Հայաստանում աշխուժացել էր առեւտուրը, հանրային ծառայությունները, տարբեր տեսակի ծառայությունները․

««Միր» քարտերի միջոցով կանխիկացումները Հայաստանում ակտիվացել են 2022-ից հետո, երբ սկսեց փետրվարին ռուս-ուկրաինական համակարտությունը, արդեն մարտին ռուսաստանցիները Հայաստանում կանխիկացնում էին իրենց դրամանական միջոցները, քանի որ որոշակի սահմանափակումներ կային։ Նախ սահմանափակվեց մինչեւ 10 հազար դոլարի չափով Ռուսաստանից գումարի փոխանցումները, նրանք էլ դա սկսեցին իրականացնել քարտի միջոցով։ Հետագայում Կենտրոնական բանկը սահմանափակումներ մտցրեց, որ 50 հազարից ավելի չեն կարող կանխիկացնել Հայաստանում։ Այսինքն՝ այս ընթացքում «Միր» քարտի հետ կապված որոշակի սահմանափակումներ են մտցվել՝ հաշվի առնելով որ Հայաստանում ռուսաստանցիները ոչ միայն ծախսում էին, այլ նաեւ կանխիկացնում էին իրենց գումարը, դոլարի էին վերածում եւ վերադառնում Ռուսաստան»։

Նա նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո արեւմուտքը բավականին մեծ պատժամիջոցների փաթեթ է ընդունել Ռուսաստանի տնտեսության եւ հատկապես ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ․ «Այդ պատժամիջոցներից մեկը վերաբերում է հենց «Միր» քարտերին, այդ քարտերի գործունեությունը դադարեցվել է արեւմտյան բոլոր երկրներում, նրանք նաեւ այդ պահանջը դնում են իրենց հետ աշխատող այլ առեւտրային բանկերի ֆինանսական հաստատությունների դեմ նույնպես։ Արդեն իսկ Ղազախստանը ամբողջությամբ հրաժարվել է «Միր» քարտերի սպասարկումից, Վիետնմանը՝ նույնպես, ինչպես նաեւ թուրքական մի շարք բանկեր են դադարեցրել «Միր»-ի սպասարկումը, նաեւ Վրաստանում է այդ գործընթացը գնում։ «Միր» քարտերի նկատմամբ այդ պատժամիջոցների խստացումն օրեցօր ավելանում է։ Անշուշտ, այս ամենից Հայաստանի բանկերը չէին կարող անմասն մնալ, եւ արեւտմյան այդ ճնշման տակ Հայաստանի առեւտրային բանկերը հայտարարում են, որ դադարեցնում են այդ քարտերի սպասարկումը»։

Անդրադառնալով այդպիսով տնտեսությանը հասցվող վնասներին՝ Սուրեն Պարսյանն ասաց, որ «Միր» քարտերի դադարեցմամբ փոքր ու միջին բիզնեսն այս առումով բավականին լուրջ կորուստներ կարող է ունենալ, քանի որ առեւտուրը դրա միջոցով կարող է կանգնել․

«Այն հայտարարությունները, որ ռուսները կարող են Հայաստանի առեւտրային բանկերի քարտերը ձեռք բերել, դա այդքան էլ իրատեսական չէ։ Արդեն իսկ Հայաստանի առեւտրային բանկերը բավականին խիստ սահմանափակումներ են կիրառում ՌԴ քաղաքացիների եւ ռուսական իրավաբանական անձանց նկատմամբ, մեծ պահանջներ են դնում, հիմնականում մերժում են ռուսների համար հաշիվներ բացելը, փոխանցումներ կատարելը կամ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում։ Ստացվում է, որ ռուսաստանցիները կամ ռուսական ընկերությունները Հայաստանում չունեն այլընտրանք, զրկվում են «Միր»-ից, բայց տեղական քարտերն էլ չեն կարողանում ստանալ։ Նույն այս բանկերը ռուսաստանցիների նկատմամբ բավականին լուրջ խտրական վերաբերմունք են կիրառում այդ լրացուցիչ պահանջները դնելով՝ որ պետք է պայմանագրեր ներկայացնեն, նրա շահերի կենտրոնը հիմնավորեն, նաեւ սպասարկման մեծ գումարներ են գանձում, օրինակ՝ կա բանկ, որը ՌԴ քաղաքացիներից 100 հազար դրամ է գանձում տարեկան սպասարկման համար»։

Տնտեսագետի խոսքով՝ այս ամենի նպատակը արեւմտյան պատժամիջոցներից խուսափելն է։

«Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, այն խոսքերը, որոնք պետք է դիվերսիֆիկացնեինք եւ այլն, նրանք այս 6 տարիների ընթացքում ճիշտ հակառակն են արել։ Մեր տնտեսության մեջ լուրջ ճգնաժամ է առաջացնելու։ Այդ քարտերի չսպասարկելը նաեւ բավականին մտահոգիչ իրավիճակ կարող է ստեղծել սոցիալական խմբերի համար։ Մեր թոշակառուները, նպաստառուների կեսը իրենց թոշակն ու նպաստը ստանում են «Միր» քարտերի միջոցով, հիմա նրանք ապրիլի 1-2-ը փաստի առաջ են կանգնելու, երբ ստանալու լինեն թոշակը։ Մեր թոշակառուները պետք է իմանան, որ «Միր» քարտերը չեն աշխատելու, եւ ձեռնարկեն օր առաջ նոր քարտեր ձեռք բերելու ուղղությամբ»։

«Միր» քարտեր Սուրեն Պարսյան Հայաստան Տեսանյութ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին