f

Անկախ

«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին


Նորմա՞լ է, որ հայտնի անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ու կոնկրետ անձինք դրանից 1-2 օր առաջ անհետանում են իրավապահներին տեսադաշտից, արդյոք ԱԱԾ-ում մտածելու բան չունեն: Այս հարցն այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին:

«Իրենք ունեն խնդիրներ, իրենք ունեն մտածելու տեղ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ «Յուքոմի» սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանն անհետացավ իրավապահներին տեսադաշտից, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք: Անհետանալու հետ կապված մենք մինչ այդ իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել: Իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը մենք չենք սահմանափակում»:

Հարցին, թե նա Հայաստանի տարածքո՞ւմ է, Մարտիրոսյանն ասաց. «Համենայնդեպս, կարող եմ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:

Իսկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի  գտնվելու մասին էլ ասաց. «Երբ հստակ տեղեկություններ ունենանք՝ կասենք»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութին, որտեղ ռեստորանում հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել, ըստ որի ԱԱԾ-ականների եւ ոստիկանների համազգեստով «ներխուժում են» ռեստորանի տարածք եւ պահանջում դադարեցնել միջացառումը, ապա սկսում պարել, Մարտիրոսյանն ասաց, որ դրա արդյունքը այսօր կտեսնենք:

«Դա Պտղնիում «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել, եւ կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չի»,-ասաց նա:

Մարտիրոսյանն ասաց, որ իրենք կադրային փոփոխությունների հետ կապված խնդիր չունեն, ովքեր թերանում են, մեկ րոպե ավել նրանց չեն պահելու: 

Դիտարկմանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ խոսվում է 43 մլրդ դրամ պետական բյուջե վերադարձի մասին, մինչդեռ իր հրաժարականից հետո որեւէ գումար մուտք չի եղել բյուջե աղմկահարույց գործերով, Էդուարդ Մարտիրոսյանն ասաց. «Երեւի պարոն Վանեցյանը տեղյակ չի, թե իր ազատումից հետո ինչքան գումարներ են մուտք եղել պետական բյուջե: Մի քանի միլիարդ դրամ»:

Էդուարդ Մարտիրոսյան ՀՀ ԱԱԾ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին