f

Անկախ

Բլինքենը նախազգուշացրել է Իսրայելին՝ Ռաֆահում ռազմական գործողություն չսկսել


ԱՄՆ վարչակազմը կրկին զգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում լայնածավալ ցամաքային ռազմական գործողության դեմ։ ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ռազմական գործողությանը, ինչը, ըստ նրա, միայն կբարդացնի այս քաղաքում ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի փախստականների՝ առանց այն էլ ծանր վիճակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բլինքենն ընդգծել է, որ Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելու այլընտրանքներ կան, որոնք կապահովեն ինչպես Իսրայելի անվտանգության շահերը, այնպես էլ պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանությունը։ Սպիտակ տունը երկար ժամանակ քննադատում է Ռաֆահում ցամաքային գործողություն իրականացնելու՝ Իսրայելի մտադրությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնիսկ բացահայտորեն պահանջել է Իսրայելի ղեկավարությունից պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու Ռաֆահի հարձակման հետ կապված մտահոգությունները և Իսրայելին տեղեկացնելու հնարավոր այլընտրանքների մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին վերջին պահին չեղարկել է իր բանագնացի այցը Միացյալ Նահանգներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի աջակցությամբ ընդունել է Իսրայելի վրա ճնշումը մեծացնող բանաձև։ Դրանում Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում վեց ամսվա պատերազմի ընթացքում առաջին անգամ անհապաղ հրադադարի կոչ է արել։

Գալանտի այցը Միացյալ Նահանգներ վաղուց էր ծրագրված և կապված չէր Նեթանյահուի բանագնացի այցի հետ։ Մարտի 25-ին Յոավ Գալանտը հանդիպել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Գալանտի բանակցությունները ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ նախատեսված են մարտի 26-ին։
 

Աշխարհում ԱՄՆ Էնթոնի Բլինքեն Իսրայել ռազմական գործողություններ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին