f

Անկախ

Իսրայելում վարչապետի դեմ ցույցերը չեն դադարում. ցուցարարները հասել են Նեթանյահուի տան մոտ և նրան «դավաճան» անվանել (լուսանկարներ, տեսանյութեր)


Իսրայելում չորրորդ օրն անընդմեջ շարունակվել են հակակառավարական բողոքի ակցիաները. մասնավորապես Երուսաղեմում քաոսային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ցուցարարները ցրվել են տարբեր ուղղություններով, որպեսզի հասնեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցավայր: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ցույցին մասնակցել են ամիսներ շարունակ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի գերիների հարազատները: Նրանք Նեթանյահուի կառավարությունից կրկին պահանջել են ամեն ինչ անել գերության մեջ գտնվողներին ազատելու համար՝ վարչապետին որակելով որպես «գերիների ազատ արձակման գործարքի խոչընդոտ»: 

«Դու մեզ ես դավաճան անվանում, այն պարագայում, երբ դավաճանը դու ես՝ քո ժողովրդի, քո ընտրողների և Իսրայել պետության դավաճան», - ասել է ցուցարարներից մեկը, որի որդին ևս պատանդ է:

Պարբերականը նկատում է, որ թեև անձամբ Նեթանյահուն պատանդների ընտանիքներից ոչ մեկին «դավաճան» չի անվանել, սակայն նրա ամենաակտիվ կողմնակիցներից ոմանք «դավաճան» են անվանել:

Նշվում է, որ ոստիկանները դաժանորեն ծեծել են ցուցարարներին՝ պահանջելով հեռանալ փողոցներից:

Ի պատասխան Նեթանյահուի նստավայրի մոտ բողոքի ցույցերի՝ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությանը («Շին Բեթ») մեղադրել է վարչապետին ուղղված սպառնալիքներն անտեսելու համար:

«Իրավիճակը, երբ հազարավոր մարդիկ ճեղքում են վարչապետի տան մոտ տեղադրված բարիկադները, և «Շին Բեթ»-ն աչք է փակում, անընդունելի է»,- գրել է նա X-ում:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Իսրայել բողոքի ցույցեր Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին